Facebook   Twitter
 
40-ամյա Տիգրանն ի՞նչ գործ ունի 19-ամյա աղջկա հետ, ով նրան որպես աղջիկ կսազեր

40-ամյա Տիգրանն ի՞նչ գործ ունի 19-ամյա աղջկա հետ, ով նրան որպես աղջիկ կսազեր

07 Դեկտեմբերի 2017 - 19:15
Երկրորդական, ավելին՝ երրորդական դերերում ներկայացող դերասան Տիգրան Մնացականյանը երբեք իր դերերի համար չի հայտնվել մամուլի առաջին էջերում. միշտ քննարկվել են նրա ամուսնություններն ու ամուսնալուծությունները:
Այսօր կարդում եմ հետևյալ հոդվածը, որ Տիգրանն ամուսնացել է իրենից 21 տարի փոքր աղջկա՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ: Հիմա կասեք՝ դե, սերը տարիք չի հարցնում, սակայն ամեն ինչ՝ հերթով:

Քառասունամյա Տիգրանի ֆեյսբուքյան էջը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ նա անչափահաս երիտասարդ է, ով առաջին անգամ է սիրահարվել և արդյունքում գլուխը կորցրած լուսանկարներ է հրապարակում: Հիմա կասեք՝ դե, նրանց կյանքն է, ինչ ուզում են, թող անեն, բայց Տիգրանը երևի մտածում է՝ այնքան ցանկալի տղամարդ է, որ կարող է այդ տարիքում էլ երիտասարդ կին ունենալ այն պարագայում, որ նրա երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:

Ի՞նչն է նյարդայնացնող, որ Տիգրանի կինն ասում է. «Տիգրանը չի սիրել կնոջը»: Իրո՞ք, իսկ դու ո՞վ ե, որ խոսես նման բաների մասին, քո ի՞նչ գործ: Այս արտահայտությունից հետո Տիգրանը առնվազն պետք է կնոջ սանձերը ձգի, քանի որ նա խոսում է իր երեխաների մոր մասին, սրան էլ գումարած՝ երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է: Ստացվում է՝ Տիգրանն, իր մեկամյա երեխային թողած, ընկել է 19 տարեկան աղջնակի հետևից, ով, հիմար սելֆիներից զատ, ոչինչ չի անում:

Հիմա այս պատմության մեջ ո՞վ է ում խելքը կերել՝ Տիգրանն աղջկա՞, թե՞ աղջիկը, ով հույս ունի դերասանական կարիերայում բարձունքների հասնել: Բնականաբար, եթե Տիգրանը չուզեր, աղջնակը նրա խելքը չէր ուտի, և հակառակը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ
20 Սեպտեմբերի 2018 - 10:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար
20 Սեպտեմբերի 2018 - 10:51
Խոյ: Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել:
Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ
20 Սեպտեմբերի 2018 - 10:47
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայում. Քննարկվել է Հայաստան-Էստոնիա թվային ֆորում անցկացնելու հարցը
20 Սեպտեմբերի 2018 - 10:39
Սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Էստոնիայի նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:26
Ճապոնական Tech Bureau Corp առցանց բորսայից գողացվել է մի քանի տեսակի թվային արժույթ, այդ թվում՝ բիթքոին: Ընդհանուր առմամբ, հասցվել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս, հայտնում է Kyodo-ն:
Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:25
Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։
Թուրքիայում հանցախմբի անդամները 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 10:17
Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13323
 
Լրահոս`