Facebook   Twitter
 
Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանն՝ Արա Բաբլոյանին Մոսկվայում ստուգելու դեպքի մասին

Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանն՝ Արա Բաբլոյանին Մոսկվայում ստուգելու դեպքի մասին

07 Դեկտեմբերի 2017 - 19:34
Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը պահպանվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։
Հարցին, թե ի՞նչ իրավունքով է Մոսկվան ստուգում ՀՀ ԱԺ նախագահին, նման միջպետական համաձայնագիր կա՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

«Հատուկ համաձայնագիր չկա այդ մասին, բայց, բնական է, մենք այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու, որովհետեւ, ընդհանուր առմամբ, պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոր Զելանդիայում գտել են ավելի քան 60 մլն տարի առաջ ապրած հսկա պինգվինի մնացորդներ
13 Դեկտեմբերի 2017 - 09:25
Հնէաբանները նկարագրել են հսկա պինգվինների նոր կարգ եւ տեսակ՝ Kumimanu biceae, որոնք Նոր Զելանդիայում բնակվել են 60-65 մլն տարի առաջ: Թռչունների հասակը գրեթե մարդու հասակին էր հավասար, իսկ քաշը 100 կգ-ից անցնում էր, հայտնում է Nature Communications-ը:
Էրդողանին վիրավորելու մեղադրանք են ներկայացրել թուրք հայտնի երգչուհու դեմ
13 Դեկտեմբերի 2017 - 09:24
Թուրք հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զուհալ Օլջայը մեղադրվում է համերգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Telegram-ի հիմնադիրը բիթքոիններով 35 մլն դոլար է վաստակել
13 Դեկտեմբերի 2017 - 09:22
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Դուբայում ընկերության գրասենյակի բացման մասին, հաղորդում է Bloomberg-ը:
Lamborghini Huracan-ը վերածել են ռետրո սպորտքարի
13 Դեկտեմբերի 2017 - 09:20
Ares Design ընկերությունը, որը ղեկավարում է Lotus-ի նախկին ղեկավար Դենի Բահարը, ներկայացրել է Lamborghini Huracan-ի հիման վրա կառուցված նոր նախագիծ: Ռետրո դիզայնով սպորտքարը կոչվում էր Project Panther, հաղորդում է Motor-ը:
Անճոռնի տոնական սվիտերներով ուղեւորները կարող ինքնաթիռներում առանց հերթի հայտնվել
13 Դեկտեմբերի 2017 - 09:18
Անճոռնի տոնական սվիտերներով ուղեւորները կարող են Ալյասկա ավիաընկերության ինքնաթիռներում առանց հերթի հայտնվել, հաղորդում է Travel + Leisure-ն:
Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանում
13 Դեկտեմբերի 2017 - 09:16
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների եւ 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
6-ամյա տղա YouTube-ում միլիոնավոր դոլարներ է վաստակում
13 Դեկտեմբերի 2017 - 09:12
6-ամյա տղան, որը YouTube-ում խաղալիքներ է փորձարկում, միլիոնավոր դոլարներ է վաստակում, գրում է Americaru-ն:
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
13 Դեկտեմբերի 2017 - 09:11
Ֆրանսիայում դպրոցականներին կարգելեն բջջային հեռախոսներով կրթական հաստատություն գալ: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Ժան Միշել Բլանկենը, գրում է Independent- ը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
13 Դեկտեմբերի 2017 - 09:08
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10272
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
Միջազգային, Հասարակություն