Facebook   Twitter
 
Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են

Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են

09 Դեկտեմբերի 2017 - 13:15
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: Այն համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլև՝ ստեղծել կայուն և մաքուր շրջակա միջավայր։
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Յուրաքանչյուրի համար անչափ կարևոր են հույսն ու ապագայի հանդեպ հավատը: Դա չգրված օրենք է: Դրանցով են պայմանավորված մարդկանց քայլերը, նպատակներն ու երազանքները: Պատշաճ լուսավորության բացակայությունը մեր ժամանակների համար անթույլատրելի է: Իսկ նոր տեխնոլոգիաների շնորհիվ բնապահպանական լուծում տալը՝ անհրաժեշտություն: Թվարկված հանգամանքները մեզ համար ամենալավ խորհրդատուն են դարձել՝ հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ երկարաժամկետ կտրվածքում մենք կարձանագրենք արդյունքներ, որոնց ձգտում ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՏԻՄ ընտրությունները կայացան՝ քվեարկել է ընտրական իրավունք ունեցողների 58,47 %-ը․ 20։00-ի արդյունքերը
17 Փետրվարի 2019 - 22:11
Հայաստանի 24 համայնքներում, այսօր՝ փետրվարի 17-ին, կայացան ՏԻՄ ընտրությունները․ 20։00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերի դռները։
17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 31 հազար 559 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 49.52%-ը
17 Փետրվարի 2019 - 18:23
ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները։
Աշոցքում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7, Հառիճում՝ 2 թեկնածու
17 Փետրվարի 2019 - 15:32
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17-ին արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 7 թեկնածու է պայքարում:
14:00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21130 քաղաքացի կամ քվեարկության իրավունք ունեցողների 33,16 %-ը
17 Փետրվարի 2019 - 15:20
ԿԸՀ-ն հրապարակել է 24 համայնքում ՏԻՄ ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները ըստ համայնքների:
11:00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 քաղաքացի կամ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը
17 Փետրվարի 2019 - 13:23
ԿԸՀ-ն հրապարակել է 24 համայնքում ՏԻՄ ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները ըստ համայնքների:
ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՏԻՄ ընտրությունների դիտարկում
17 Փետրվարի 2019 - 11:25
Այսօր՝ հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են
17 Փետրվարի 2019 - 09:42
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում այսօր՝ փետրվարի 17-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել
15 Փետրվարի 2019 - 20:52
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։
Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեկան դիրքը, յուրացրել են 3,2 մլն դրամից ավելի գումար. Ոստիկանություն
15 Փետրվարի 2019 - 18:54
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։ Մասնավորապես՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 85
 
Լրահոս`