Facebook   Twitter
 
Քարե դարի կենցաղ՝ 21-րդ դարում

Քարե դարի կենցաղ՝ 21-րդ դարում

09 Դեկտեմբերի 2017 - 15:00
Տարիներ շարունակ՝ 1990թ․ սկսած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, հետևաբար՝ նաև կենցաղային տարրական պայմաններից։ 3200 բնակչություն ունեցող համայնքում կա 4 աղբյուր և գյուղացիները ստիպված դույլերով են ջուր հասցնում տները՝ իրենց կարիքները հոգալու համար։
Փաստորեն, 30 տարի ջրից զրկված լեռնանիստցիներին իշխանություններն անուշադրության են մատնել. նրանց համար օրհասական այս խնդիրը մինչ օրս չի լուծվել։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը նշեց, որ խնդիրը վաղուց կա, սակայն արդեն քայլեր են ձեռնարկվում համայնքը ջրով ապահովելու ուղղությամբ։

«Լեռնանիստը շատ վաղուց ունի ջրի խնդիր, սակայն զբաղվում ենք դրանով և համապատասխան ընթացք կստանա։ Դիմել ենք պատկան մարմիններին՝ վստահեցրել են, որ շուտով խնդրին լուծում կտրվի։ Դա իմ խնդիրն է, ես հասկանում եմ դրա կարևորությունը և վստահեցնում եմ՝ հարցը լուծվելու է»,- ասաց Հայրապետյանը։

Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ր հարցն ավելի շուտ կարգավորել, որպեսզի մարդիկ երկար տարիներ զրկված չլինեին ջրից, համայնքապետը պատասխանեց․
«Արդեն 4 տարի է՝ ես եմ զբաղվում այդ հարցով, դրանից առաջ չեմ կարող ասել՝ զբաղվել են, թե ոչ, բայց համապատասխան արդյունքներ՝ ունեմ։ Մոտ մեկ տարի հետո հարցը լուծված կլինի, և հավանաբար ամբողջ համայնքն ապահովված կլինի ջրով։

Գյուղի բնակիչները չեն բողոքում, նրանք գիտակցում են, որ դա խնդիր է, հարցն իմ առջև են բարձրացնում, ես էլ՝ համապատասխան տեղերում։ Մեր վերադասները խոստացել են՝ հնարավորության չափով կիրականացնեն»,- ասաց նա։
Համայնքապետը նկատեց՝ նախնական հաշվարկով՝ համայնքը ջրով ապահովելը կարժենա 300-500 միլիոն դրամ։ Բյուջեով ջրամատակարարում իրականացնել հնարավոր չէ, քանի որ նոր խողովակներ պետք է տեղադրվեն։ Նրա խոսքով՝ եթե քիչ արժենար, ապա ինքը ջրի հարցն արդեն իսկ լուծած կլիներ, սակայն համայնքային բյուջեով՝ մեծ ծախսեր հնարավոր չէ անել։

ԼՈւՐԵՐ․com
 
Նմանատիպ նորություններ
Փոխվարչապետի հրահանգով հետ եք վերցնում միջնորդություն, դուք ո՞նց եք անաչառություն ապահովելու. Գորգիսյանը՝ դատախազին
23 Մայիսի 2018 - 13:11
Գլխավոր դատախազը չպետք է կաշկանդված լինի քաղաքական որեւէ որոշմամբ, դուք պետք է հարկ եղած դեպքում՝ քրեական գործ հարուցեք երկրի ամենաբարձր պաշտոնյաների նկատմամբ:
ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է կանխիկ գործարքների դեպքում ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը
23 Մայիսի 2018 - 13:08
Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը, իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից:
ԱՄՆ-ում նոր բացահայտված աղանդը բազմակնություն և մանկահասակ աղջիկների հետ ամուսնություն է քարոզում
23 Մայիսի 2018 - 13:00
ԱՄՆ Յուտա նահանգի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել բազմակնության աղանդի առաջնորդին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար, փոխանցում է Lenta-ն։
Սպանություն Կապանում. դիակը հայտնաբերվել է լոգարանում
23 Մայիսի 2018 - 12:55
Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել իր «մեծացրած» շուրթերը
23 Մայիսի 2018 - 12:50
«Որոշել եմ շուրթերս փքեցնել, որպեսզի գրտնակելու բան լինի»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։
Հայաստանի կալանավայրերում պահվում են մարդիկ, ում իրական տեղը կալանավայրը չէ. Գևորգ Պետրոսյան
23 Մայիսի 2018 - 12:43
Խնդրում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ հետևողական լինեք խուլիգանության դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում 2017թ.-ի գլխավոր դատախազության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Քաղաքացին դեղատանը առևտուր կատարելիս անհարկի աղմուկ է բարձրացրել, շեղել է աշխատակցուհու ուշադրությունը և գումար հափշտակել
23 Մայիսի 2018 - 12:34
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 76-ամյա Լյուրիս Հակոբյանը, որը հայտնաբերվել և կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։
Կառաջարկեի չօգտագործենք քաղբանտարկյալ տերմինը. Արթուր Դավթյանը այլ լուծում է առաջարկում
23 Մայիսի 2018 - 12:27
Կառաջարկեի, որ մենք չօգտագործենք «քաղբանտարկյալ» տերմինը: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11473
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25