Facebook   Twitter
 
Նախագահի ելույթը պետք է լինի ուղենիշային

Նախագահի ելույթը պետք է լինի ուղենիշային

12 Դեկտեմբերի 2017 - 12:30
Անրադառնալով Դիլիջանում օրեր առաջ անցկացված Տեղական ինքնակառավարման խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի համայնքապետերին ուղղված խոսքերին, HayNews.am-ի հետ զրույցում, Արտաշատի փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանը նշեց.
«Իրոք պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ և նրանք ովքեր այդ պահանջներին չեն համապատասխանում պետք է ինքնակամ հեռաանան: Ի վերջո քաղաքացին իշխանության հետ հիմնականում շփվում է տեղական մակարդակով և ցանկացած դժգոհություն անուղակի վերածվում է վերին իշխանությունից դժգոհության: Նախագահի ելույթը իրոք ուղենիշային պետք է լինի տեղական իշխանության ներկայացուցիչների համար»:

Մեր այն հարցին թե, Դուք ընդամենը մեկ ամիս է ինչ զբաղեցնում ենք փոխքաղաքապետի պաշտոնը, բայց ինչպես հասցրեցինք նկատել մեծ էնտուզիազմով եք լծվել աշխատանքի, Ռ. Ծատուրյանը պատասխանեց. «Իմ տեսակն է այդպիսին կամ չեմ անում, կամ անում եմ մաքսիմալ նվիրումով: Հատկապես, որ քաղաքապետարանում աստիճանաբար ձևավորվում է համախոհների կուռ թիմ:

Նպատակը պետք է լինի հնարավորինս վեր հանել արտաշատցիների խնդիրները և լուծել դրանք: Ես գտնում եմ, որ մենք պետք է գնանք քաղաքացիների մոտ, այլ ոչ թե իրենք գան ու շարվեն մեր կաբինետների դռների առաջ: Ամեն մի նոր թիմ պետք է շարունակի աշխատանքը, լրացնելով նախորդների աշխատանքը:

Փորձում ենք լուծել աղբահանության, քաղաքի լուսավորության, փողոցային առևտրի կարգավորման, տանիքների մասնակի վերանորոգման խնդիրները:

Մեր մշտական ուշադրության կենտրոնում են հատկապես զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները: Հավանաբար նկատեցիք արդեն սկսվել է քաղաքի տոնական զարդարման գործընթացը:

Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է լուծել բոլոր այդ խնդրները»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային խուզարկություններ է իրականացրել Ղրիմի «Եհովայի վկաների» շրջանում
16 Նոյեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում խուզարկություններ է իրականացրել «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման անդամների տներում, այս մասին հաղորդել է "Россия-24" հեռուստաալիքը:
Արտակարգ դեպք Արտաշատի զինկոմիսարիատում. 38-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ զինկոմիսարիատում կապիտանը ծեծի է ենթարկել իրեն և կոտրել քիթը
16 Նոյեմբերի 2018 - 22:43
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով եղել են Չինաստանում (Լուսանկարներ)
16 Նոյեմբերի 2018 - 22:37
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
Նիդեռլանդները չեն աջակցել եվրոպական բանակի ստեղծման գաղափարին
16 Նոյեմբերի 2018 - 22:30
Նիդեռլանդները չեն աջակցել եվրոպական բանակի ստեղծման Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ակտիվորեն առաջ մղվող գաղափարին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նիկոլայ Պետրոսյանն զբաղեցրել է կիբեռսպորտի հարցերով ՌԴ և ԱՊՀ խոշորագույն ընկերության մեդիա տնօրենի պաշտոնը
16 Նոյեմբերի 2018 - 22:20
Լրագրող և մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը նշանակվել է ESforce Holding-ի մեդիայի հարցերով տնօրեն, որն ընդգրկված է Mail.Ru Group հոլդինգի կազմում:
19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց
16 Նոյեմբերի 2018 - 22:15
Նիդերլանդներից 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց: Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում:
6-ամյա տղան 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները
16 Նոյեմբերի 2018 - 22:12
ԱՄՆ-ի Յուտա նահանգից 6-ամյա Միկա Արվիդսոնը պատահաբար 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները:
Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
16 Նոյեմբերի 2018 - 22:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Hearthstone.Հայաստանի կիբեռսպորտի ֆեդերացիան անցկացրել է առաջին պաշտոնական առաջնությունը
16 Նոյեմբերի 2018 - 21:53
Օրերս Երևանում ավարտվեց Armenian Esports Federation-ի կազմակերպած Hearthstone խաղի առաջնությունը, որն անցկացվում էր Նեքսուս խաղային ակումբում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15706
 
Լրահոս`