Facebook   Twitter
 
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները

14 Դեկտեմբերի 2017 - 19:58
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ: Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և կանոնավոր կերպով թարմացվի», - նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարող եմ շատ լավ աշխատել և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում. Թանդիլյանը՝ «առանց ավելորդ համեստության»
18 Նոյեմբերի 2018 - 23:51
«Սխալվում եք, եթե կարծում եք, թե ընտրություններին պատրաստվելու տեխնիկական խնդիրն էր հրաժարականի պատճառը»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին,
Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց եզրափակիչում
18 Նոյեմբերի 2018 - 23:44
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Լոնդոնում անցկացած ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում:
«Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք. Արմենուհի Կյուրեղյան
18 Նոյեմբերի 2018 - 23:35
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։
Բելլա Հադիդին «բռնացրել են» Նյու Յորքում գնումներ կատարելիս
18 Նոյեմբերի 2018 - 23:30
Հանգստյան օրերը շոփինգի եւ զբոսանքի համար շատ լավ ժամանակ է։ Դատելով ամեն ինչից, նույն կարծիքի է նաեւ մոդել Բելլա Հադիդը, որին «բռնացրել են» Նյու Յորքի լուսանկարիչները։
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ
18 Նոյեմբերի 2018 - 23:14
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լատվիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ նոյեմբերի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին:
Եվգենի Պետրոսյանը շամպայնի բաժակով նշել է իր բաժանությունը
18 Նոյեմբերի 2018 - 22:17
Մեծ հնչեղություն ստացած Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել շամպայնի բաժակով՝ իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում, որին մոսկովյան «վերնախավում» անվանում են «աստղային փաստաբան», դատարանում պաշտպանում է հայտնիների շահերը։
Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
18 Նոյեմբերի 2018 - 21:50
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18 Նոյեմբերի 2018 - 21:40
Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15724
 
Լրահոս`