Facebook   Twitter
 
Համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի․ Արմեն Գրիգորյան

Համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի․ Արմեն Գրիգորյան

19 Դեկտեմբերի 2017 - 16:54
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Համայնքապետերին ներելը ՏԻՄ համակարգի առողջացում, թե՞ կոռուպցիայի խրախուսում․ արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին» թեմայով:
Քննարկման մասնակից Նոր կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ իհարկե, կողմ է նախագահ Սարգսյանի հայտարարությանը, համարում է, որ կոռուպցիան ներել չի կարելի, բայց իշխանություններն ու իրավապահ մարմինները նախ պիտի բարեխիղճ և հետևողայան լինեն, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն։

«Մեր նախկին համայնաքապետի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Մանկապարտեզում յուրացումներ են տեղի ունեցել։ Հույս ունենք՝ իրավապահ մարմինները հետևողական են լինելու», - ասաց Նոր կյանքի համայնքապետը։

Ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Ռուստամ Բադասյանը նշեց՝ Նոր կյանքի մանկապարտեզում թեև յուրացումներ են եղել, բայց մանկապարտեզի տնօրենին չի կարելի միանգամից մեղադրել, քանի որ համայնքի ղեկավարը կարող է պատասխանատու անձ հանդիսանալ՝ այս վարույթի հետ կապված։

«Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, ու դեռ պարզ չէ՝ ովքեր կներգրավվեն գործում՝ որպես մեղադրյալ», - ասաց իրավաբանը՝ մամուլին հորդորելով միանգամից չմեղադրել Նոր կյանքի մանկապարտեզի տնօրենին, ապա հիշեցրեց՝ Նոր կյանքի նախկին գյուղապետը համայնքային հողերի հետ կապված ևս անարդարություններ են եղել․ որոշ հողամասեր դուրս են եկել համայնքի տիրապետությունից, այդժմ էլ պատկանում են նախկին համայնքապետի ընտանիքի անդամներին․ այդ մասով էլ քաղաքացիական քաղաքացիական գործի քննություն պետք է լինի։

«Մենք կարծում ենք, որ այդտեղ ևս օրենքի խախտում կա՝ պաշտոնական լիազորությունները անցնելու մասով», - նշեց իրավաբանը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը ևս նշեց՝ համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի։

«Պետք չէ պատժեմ միայն այն ժամանակ, երբ խոսում են այդ մասին և երբ հրահանգ են ստանում։ Կոռուպցիայի դեմ պետք է միշտ պայքարել և պայքարել բոլորի դեմ, ոչ թե ընտրել մի քանիսին ու պատժել։ Բացի այդ՝ քրեական գործ հարուցել, դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ պատժվելու են. փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր շատ են լինում», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
«Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը». Նիկոլ Փաշինյան
21 Մայիսի 2018 - 10:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում
21 Մայիսի 2018 - 10:41
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել է
21 Մայիսի 2018 - 10:33
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:55-ին, Կիեւյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (27-ամյա Տ. Պ.):
Արշակունյաց պողոտայում Infiniti-ն արմատախիլ է արել ծառը եւ բախվել սյանը. կան վիրավորներ
21 Մայիսի 2018 - 10:29
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քանի կարևոր բան կուտակայինի մասին մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը. Մանե Թանդիլյան
21 Մայիսի 2018 - 10:16
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
21 Մայիսի 2018 - 10:10
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:
14-ամյա քաղաքացին Դավթաշենի կամրջի մոտ փորձել է ինքնասպան լինել
21 Մայիսի 2018 - 10:05
Մայիսի 20-ին՝ ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ ճաղավանդակին նստած քաղաքացի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
21 Մայիսի 2018 - 09:49
Բելառուսի Գորոդոկ քաղաքում տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն:
Յուրաքանչյուր րոպե աշխարհում 10 մլն պոլիէթիլենային փաթեթ է օգտագործվում․ ՄԱԿ
21 Մայիսի 2018 - 09:41
Երկրի բնակչությունը տարեկան մինչև 5 տրիլիոն պլաստիկե փաթեթ է օգտագործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ում ընդգծել են, որ յուրաքանչյուր րոպե մարդիկ 10 մլն այդպիսի փաթեթներ են օգտագործում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12917
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն