Facebook   Twitter
 
Անակնկալ այցելության սպասված արդյունքը (Լուսանկարներ)

Անակնկալ այցելության սպասված արդյունքը (Լուսանկարներ)

20 Դեկտեմբերի 2017 - 12:43
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում:
Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչև տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: Շինարար Հայկարամը մենակ չէր մնացել նաև տան կառուցման աշխատանքների ժամանակ: Կամավորության սկզբունքով նրան էին միացել գործընկեր կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները: Այսօր արդեն Բաղդասարյանները բնակարանամուտ էին նշում սպասված հյուրերի հետ:

Քսան տարի առաջ, ընտանիքի նախաձեռնած շինարարությունը պատերից ու ծածկից այն կողմ չէր անցել և կիսակառույց շինությունը տարիներ շարունակ մնացել էր ձյան ու անձրևի տակ: Առօրյա խնդիրներն ու ընտանիքի հոգսը թույլ չէի տվել ավարտել շինարարությունը: Հայկի ընտանիքը՝ կինն ու որդիները, քսան տարի ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, զինվորական ծառայություն է անցնում Մարտակերտում: Մյուս երկու որդիները դպրոցական են:

«Անցած յոթ ամիսը կյանքիս ամենալարված, բայց նաև ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել: Երկար տարիներ անգամ չէինք կարող երազել տուն ունենալու մասին. դա անիրական էր թվում: Այսօր երջանկությունս անսահման է, իսկ երախտագիտությունս՝ անսպառ: Ամանորի շեմին ընտանիքիս ու ինձ համար սա ամենալավ նվերն էր: Հիմա վստահ կարող եմ ասել, որ զինվոր որդուս արդեն մեր տանը կդիմավորենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:

Բնակարանաշինության ծրագրով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:

«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալը՝ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաև վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերում՝ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաև այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու և առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ավարտին է մոտենում մեր համագործակցության հերթական տարին՝ վեց տարվա ընթացքում բարեկեցության պայման ստեղծելով ավելի քան 150 ընտանիքի համար: Սովորաբար, մեր շահառու ընտանիքներն անմիջապես չեն զգում իրենց կյանքում կատարված մեծ փոփոխությունը. լավին սովորելու համար էլ ժամանակ է պետք: Սակայն, տարիների փորձը հերթական անգամ ապացուցում է, որ ծրագրի ավարտից հետո, ժամանակի ընթացքում, ընտանիքն «ուղղում է իր մեջքը» և կյանքի նոր մարտահրավերներին դիմակայում բարձր գլխով»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկալի չէր, որ հանքավայրը Ջերմուկում լիներ․ ՀՀԿ-ական քաղաքապետը վստահում է նոր կառավարությանը
23 Մայիսի 2018 - 19:20
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի մի խումբ ակտիվիստներ փակել էին Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:
Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով
22 Մայիսի 2018 - 17:45
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու:
Սիսիանում դեմ են բուժկենտրոնի լուծարմանը. պայքարը շարունակվում է
22 Մայիսի 2018 - 16:17
armlur.am -ի փոխանցմամբ Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազը շարունակում է բողոքը` կապված բուժկենտրոնի լուծարման խնդրի հետ:
Լեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տուն
22 Մայիսի 2018 - 14:29
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում մայիսի 21-ին տեղի ունեցած ջրալցման հետևանքով տարբեր չափով վնասվել է 43 տուն:
Լեռնագոգում վնասված սելավատարի ջուրը լցվել է տները և կառույցները, սատկել են մեծ թվով թռչուններ, փլուզվել է պարիսպ
22 Մայիսի 2018 - 09:23
«911» ծառայությանը մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոցի թիվ 22 տան հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
Հնաբերդում Տոլմայի փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 17:55
Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց տոլմայի փառատոնը։ Այս էլ 2-րդ տարին փառատոնը հյուրընկալվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։
Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է
21 Մայիսի 2018 - 16:58
Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։
Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել
20 Մայիսի 2018 - 15:05
Կուբայում Global Air Mexico ավիաընկերության կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել, հայտնում է Associated Press-ը։
Գարշահոտությունը՝ ճանապարհ փակելու պատճառ
19 Մայիսի 2018 - 19:54
Այսօր` մայիսի 19-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Պատճառը տարիներ շարունակ գործարանից տարածվող գարշահոտությունն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 30
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
tle_box"> Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում
Մշակույթ, Հասարակություն