![]() Որտե՞ղ է թաղված իրականությունը, ինչո՞ւ Շատինում հետընտրական բորբոքված կրքերը չեն մարում24 Դեկտեմբերի 2017 - 12:05
Վայոց ձորի մարզի Շատին գյուղում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մարդիկ ապրում են լարված մթնոլորտում, գյուղը բառացիորեն բաժանվել է 2 մասին: Մարդիկ այստեղ երազում են խաղաղ կյանքի մասին: HayNews.am-ին համագյուղացիների անունից դիմել է Խաժակ Գրիգորյանը, որի նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման:
«Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հետընտրական բորբոքված կրքերը ոչ թե մարում, այլ գնալով թեժանում են:
Շատինով քայլելուց, անցորդն անգամ կարող է հեշտությամբ իմանալ թե նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություների ժամանակ ո՞վ, ո՞ւմ օգտին է քվեարկել: Տիգրան Խուդոյանի կողմնակիցները, հօգուտ Արթուր Ստեփանյանին ձայն տվածների հետևից «դավաճան» են գոչում: Այստեղ ցավն այն է, որ Շատինի նախկին գյուղապետի հրահրած սադրանքների մեջ ներքաշվել են կանայք նաև անչափահաս երեխաներ: Բողոքի մի քանի ակցիաներից հետո, Խուդոյանի կողմնակիցները գտան ելքը: Բարբարոսին վայել վարքագծով, բառացիորեն հարձակվել են Շատինի գյուղապետարանի շենքի վրա, կոտրել 2-րդ հարկ տանող աստիճանները, հանել հենասյուները, քարեր նետել ու կոտրել են ապակիները: Տպավորություն է, թե Բեռլինն են գրավում: Այս ամենին պատշաճ ու իրական գնահատական չտալը, որևէ մեկին պատասխանատվության չենթարկելը հանգեցրեց նրան, որ օրը ցերեկով, հենց գյուղի կենտրոնում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ներկայությամբ Շատին գյուղի բնակիչ Ավետիք Սմբատյանը նախ իրեն իրավունք վերապահվեց հայհոյել Արթուր Ստեփանյանի կողմնակիցներին, ապա մի քանի հոգով հարձակվեցին գյուղամիջում կանգնած նրանց վրա ու ծեծի ենթարկեցին: Ագրեսորիների հարվածներից նաև ոստիկաններն են տուժել, շտապօգնության մեքենա է ժամանել Շատին: Արթուր Ստեփանյանի համբերությունն էլ սահման ունի ու եթե նա չի միջամտում այս ամենին և արժանի հարկահարված չի տալիս, սա դեռ չի նշանակում, որ Խուդոյանի կողմնակիցները կարող են անել ինչ խելքներին փչի: Տիգրան Խուդոյանը, ով Շատին է գալիս միայն շաբաթ և կիրակի օրերին, գուցե չոր դուս գա այս ամենից, բայց որ պատասխանատվության ենթարկվողներ լինելու են դա մինաշանակ է: Արթուր Ստեփանյանի կադրային քաղաքակնությամբ հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ Ստեփանյանը իր կադրային քաղաքականությունը իրականացնելու է ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան, առանց որևէ ներքին և արտաքին միջամտության: Ի վերջո, ժամանակն է, որ մեր երկրի պատկան կառույցները դիմեն վճռական քայլերի և գործողությունների: Եթե այն ինչ հանդուրժում են մեր համայնքում, վաղ թե ուշ, լայն տարածում է գտնելու մյուս համայնքներում ևս: Կարող ենք պատկերանցնել մի վիճակ, երբ մեր երկրում ընտրապայքարում պարտված թեկնածուները նման խրախուսման ու աջակցության արժանանան: Հարգանքներով՝ Խաժակ Գրիգորյան»: ![]() 21 Փետրվարի 2019 - 23:54
Մանչեսթերում մերսման սրահի աշխատակիցները մերկ հաճախորդին դուրս են արել պատուհանից, ինչից հետո վերջինս ստիպված է եղել սպասել փրկարարների ժամանելուն:
![]() 21 Փետրվարի 2019 - 23:51
Հարավային Կարոլինա նահանգից 33-ամյա Ռեյչել Սթար Ուիզերսը հասարակական զուգարանաում հեղուկ օճառով ձեռքերը լվացել եւ վարակվել է է Klebsiella oxytoca բակտերիայով, որի պատճառով նրա դեմքին խորը վերքեր են առաջացել։
![]() 21 Փետրվարի 2019 - 23:29
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան իր անթերի կառուցվածքը ցուցադրել է կապույտ լողազգեստով։ Նրա հրապարակած լուսանկարում Քսենիայի հետեւում երեւմ է նաեւ նրա ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը։ Նա զարմացած դեմքով ընկնում է լողավազան։
![]() 21 Փետրվարի 2019 - 23:26
Nike ընկերությունը փետրվարի 17-ին թողարկել է 350 դոլար արժողությամբ Adapt BB ինքնակոճկվող սպորտային կոշիկները:
![]() 21 Փետրվարի 2019 - 23:19
Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում:
![]() 21 Փետրվարի 2019 - 23:16
Փետրվարի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 41-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բնակարանի դուռը բացելով, գողացել են 2 գորգ, մանկական իրեր, մահճակալ, ոսկյա զարդեր, հեռուստացույցի տակդիր և այլ իրեր:
![]() 21 Փետրվարի 2019 - 23:08
ԱՄՆ-ում նախատեսում են ընդլանյել հայկական փոքր դպրոցը, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Քլովիս քաղաքում եւ շրջանում միակ հայկական դպրոցն է, փոխանցում է ABC30-ը:
![]() 21 Փետրվարի 2019 - 23:04
![]() 21 Փետրվարի 2019 - 22:51
Փետրվարի 21-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ծառայության աշխատակիցների և հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքի շնորհանդես:
|