Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Երևանում (Լուսանկարներ)

Արտակարգ դեպք Երևանում (Լուսանկարներ)

03 Հունվարի 2018 - 21:13
Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ին սահմաններում, Էրեբունի վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ
Սարի-թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան աստիճանների մոտ և տան բակում հսկայական փոս է գոյացել, ինչի հետևանքով տան ներսում պատերին հսկայական ճաքեր են առաջացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Արթուր ճաղարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև «Վիոլա ջուր» ընկերության «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները՝ ջրահեռացման բաժնի ինժեներ Սուքիասյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ Սևակ Միլիտոնյանին պատկանող երկհարկանի տան բակում առաջացել է հսկայական փոս՝ 1,5-2 մետր խորությամբ փոս, իսկ 2-րդ հարկի սենյակներում պատերի ճաքերի լայնությունը մինչև 3 սմ է:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Վիոլա ջուր» ընկերությունը նշված հատվածում ոչ մի գործողություն չի կարող անել, քանի որ փլուզման պատճառը իրենց ընկերությունը չի եղել, դա երկար տարիների պատմություն է և Սարի-թաղում նմանատիպ տներ շատ կան, ու դրանով պետք է զբաղվեն Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու վարչական շրջանի ղեկավար կազմը:

Բնակիչները բազմաթիվ անգամ նման դեպքերի մասին ահազանգել են պատկան մարմիններին, իսկ նրանք կարծես «ջայլամի» քաղաքականություն են որդեգրել, ու եթե այս դեպքից հետո հետևություններ չանեն, չի բացառվում, որ հետագայում ականատես լինենք Սարի-թաղում սեփական տների փլուզմանը՝ իր տխուր հետևասնքներով:
 
Նմանատիպ նորություններ
«Վեոլիա-Ջուր»-ը տուգանել է Շիրակի պետհամալսարանին
16 Հուլիսի 2018 - 18:19
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրում է.
Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա
16 Հուլիսի 2018 - 18:14
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։
Հայտնի է Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածի ինքնությունը
16 Հուլիսի 2018 - 18:08
Հայտնի է այսօր՝ հուլիսի 16-ին, Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածի ինքնությունը:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
16 Հուլիսի 2018 - 18:07
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք Է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
16 Հուլիսի 2018 - 18:04
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ–ի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ–ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Sky Sports․ ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
16 Հուլիսի 2018 - 18:02
Բրիտանական Sky Sports ներկայացրել է Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակի իր տարբերակը՝ առաջին տեղը տալով աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին արժանացած, 19-ամյա Կիլիան Մբապեին։
Արդարադատության նախարարությունը հայտնել է «Փորձագիտական կենտրոն»-ի տանիքի փլուզման հետևանքով մահացած աշխատակցի անունը
16 Հուլիսի 2018 - 18:00
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացածը Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն է:
Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել
16 Հուլիսի 2018 - 17:58
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան:
Հանել ԱԺ-ում կոալիցիաներ կազմելու թվի սահմանափակման մասին դրույթը. «Ազատ դեմոկրատների» առաջարկները
16 Հուլիսի 2018 - 17:56
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կողմ է պարզ համամասնական ընտրակարգով (փակ ցուցակներով) ընտրությունների անցկացմանը, քանի որ գործող ռեյտինգային ընտրակարգը ընտրությունների վերածել էր ռեսուրսների մրցապայքարի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12395
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական