Facebook   Twitter
 
Դատարանը կալանավորեց Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին, ով հետիոտնին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել ու փախել

Դատարանը կալանավորեց Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին, ով հետիոտնին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել ու փախել

03 Հունվարի 2018 - 21:49
Երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Գ. Շադանյանը, ով կասկածվում է հունվարի 1-ին Արտաշատի խճուղում ոչ սթափ վիճակում Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց։

Նա դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։

Նշենք, որ երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանին տեղափոխելու էին Երևան քաղաքի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Գ. Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Գ. Շադանյանի նկատմամբ, ով հունվարի 1-ին Արտաշատի խճուղում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերվելուց հետո նա ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում։

Shamshyan.com
 
Նմանատիպ նորություններ
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
21 Հունիսի 2018 - 12:13
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին Ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի
Անհուսալի վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքները ներելու օրինագիծն ընդունվեց
21 Հունիսի 2018 - 12:10
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին եւ հարակից օրինագծերի փաթեթը:
Մահվան ելքով վրաերթ Երևանում
21 Հունիսի 2018 - 12:06
Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանն այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում,
Թող բոլորը մեզ սպասեն, բայց կսկսենք ՊՆ-ից. Դ. Սանասարյան
21 Հունիսի 2018 - 12:00
Թող բոլորը մեզ սպասեն, բայց վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալ»-ին «ԲԷՑ»–ը փոխանցելու որոշումը
21 Հունիսի 2018 - 11:47
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշումը։
Բուժաշխատողի օրը նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստում է ստացել (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 11:42
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։
Վարչական տուգանքների վճարման գործընթացում հայտնաբերված սխեմատիկ խախտումների պատճառով պետությանն ընդհանուր 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել. 6-րդ քրեական գործն է հարուցվել
21 Հունիսի 2018 - 11:33
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը:
Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել. Փաշինյանը կատակեց
21 Հունիսի 2018 - 11:30
Կառավարության նիստն այսօր՝ հունիսի 21-ին, սկսվեց բարձր տրամադրությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11980
 
Լրահոս`