Facebook   Twitter
 
Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

03 Հունվարի 2018 - 22:21
Այսօր, հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «CBS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ, 60-ամյա Հովիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 FV 214 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Mercedes» մակնիշի 34 OZ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 60-ամյա Մայրամիկ Գևորգյանը, 33-ամյա Արտակ Մխիթարյանը, «Mercedes»-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Ռուբիկ Գրիգորյանն ու 39-ամյա Տիգրան Մելքոնյանը մարմնական վնասվածքներով, մի մասը՝ ծայրահեղ ծանր, մի մասը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 06-ի ուղևորուհուն` Ջաջուռ գյուղի բնակչուհի, 24-ամյա Հռիփսիմե Գրիգորյանին, ով հղի է, հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ՝ ոստիկանության կապիտաններ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «Mercedes»-ի վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:26
Ճապոնական Tech Bureau Corp առցանց բորսայից գողացվել է մի քանի տեսակի թվային արժույթ, այդ թվում՝ բիթքոին: Ընդհանուր առմամբ, հասցվել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս, հայտնում է Kyodo-ն:
Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:25
Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։
Թուրքիայում հանցախմբի անդամները 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 10:17
Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ
20 Սեպտեմբերի 2018 - 10:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին
20 Սեպտեմբերի 2018 - 10:11
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու:
Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք
20 Սեպտեմբերի 2018 - 09:31
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20 Սեպտեմբերի 2018 - 09:26
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ». Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. հրավիրել են նաեւ Արփինե Հովհաննիսյանին
20 Սեպտեմբերի 2018 - 09:12
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13322
 
Լրահոս`