Facebook   Twitter
 
ՀՀ դատախազությունն ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան սկսում են համագործակցության հուշագրով նախանշած միջոցառումները

ՀՀ դատախազությունն ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան սկսում են համագործակցության հուշագրով նախանշած միջոցառումները

12 Հունվարի 2018 - 17:39
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը վերահաստատել է ՀՀ դատախազության տրամադրվածությունը սկսված համագործակցությունը գործնական արդյունքների վերածելու հարցում: Նա նշել է, որ որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետևողական, անզիջում պայքարը, նույնքան էական է այդ աշխատանքների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղություններով:

Ընդգծելով հուշագրում նախանշված նպատակների կենսագործման ուղղությամբ գործնական քայլերի անցնելու ՀՀ դատախազության նախաձեռնողականությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, այնպես էլ՝ դրան ուղղված իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հավասարակշռված և ճիշտ տեղեկատվության հոսքերի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ պարունակող ԶԼՄ հրապարակումները որպես քրեական գործեր հարուցելու օրինական առիթ դիտարկելու հստակ չափորոշիչներ մշակելու և դրանք իրավական համապատասխան ակտերով սահմանելու, կոռուպցիոն դեպքերի հանրայնացման ժամանակ մարդու իրավունքների և հանրային շահերի համադրման առավել ապահովմանն ուղղված կառուցակարգեր մշակելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 9-ին: Հուշագրով նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացմանը, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը և այլն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն
18 Դեկտեմբերի 2018 - 19:47
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Քաղաքապետարանի արձագանքը Երևանի բյուջեի վերաբերյալ քննադատություններին
18 Դեկտեմբերի 2018 - 19:39
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է մայրաքաղաքի 2019թ. բյուջեի վերաբերյալ մամուլում հնչող քննադատություններին։ Նշենք, որ մամուլը քննադատության է ենթարկել այն, որ 2019թ. բյուջեով աճում է Երևանի բյուջեի դիֆիցիտը, ավելանալու են արտասահմանյան գործուղումների, պաշտոնյաների պարգևավճարների և նվիրատվությունների գումարները և այլն։
Աջափնյակ վարչական շրջանում կիրականացվի շաբաթօրյակ
18 Դեկտեմբերի 2018 - 19:29
Դեկտեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից սկսած, Աջափնյակ վարչական շրջանի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացվի լայնամասշտաբ շաբաթօրյակ: Մաքրության աշխատանքները կսկսվեն Շիրազի 12 հասցեից:
Երկրորդ երեխայի ծնունդը վատթարացնում է ծնողների հոգեկան առողջությունը
18 Դեկտեմբերի 2018 - 19:26
Երկրորդ երեխայի ծնունդը վատթարացնում է ծնողների հոգեկան առողջությունը:Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Մելբուռնի համալսարանի գիտնականներին:
Մեր քայլերն ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը. Փաշինյանը՝ ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահին
18 Դեկտեմբերի 2018 - 19:11
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին:
Ովքեր կմնան գործադիրում, եւ ովքեր կգործուղվեն ԱԺ. Կառավարության կազմը գրեթե պատրաստ է
18 Դեկտեմբերի 2018 - 19:02
Նոր կառավարությունում 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն, հաղորդում է «Սիվիլնեթ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
18 Դեկտեմբերի 2018 - 18:35
Թուրքիայում երկու տարվա ազատազրկման է դատապարտվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, որին դատարանը մեղավոր է ճանաչել «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու մասին հոդվածով:
Ճապոնիան կավելացնի Միացյալ Նահանգներից ռազմական տեխնիկայի գնումները
18 Դեկտեմբերի 2018 - 18:30
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Ճապոնիան կարագացնի միջոցների հատկացումը առաջատար կործանիչների, մեծ հեռահարության հրթիռների եւ այլ սարքավորումների ձեռքբերման համար`ամերիկյան ուժերին աջակցելու նպատակով` տարածաշրջանում ՌԴ-ի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության շրջանակներում, հաղորդում է Reuters-ը `վկայակոչելով կառավարության փաստաթղթերը:
Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել
18 Դեկտեմբերի 2018 - 18:25
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. միայն ռուսերեն էր գրում ու կարդում և չէր օգտագործում ուկրաիներենը, հաղորդում է Українська правда-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16034
 
Լրահոս`