Facebook   Twitter
 
Ստեփանակերտում տեղի է ունեցել դաշնակահարուհի Բելլա Փարսադանյանի 80-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել դաշնակահարուհի Բելլա Փարսադանյանի 80-ամյակին նվիրված միջոցառում

12 Հունվարի 2018 - 18:45
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կայացել է ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, դաշնակահարուհի Բելլա Փարսադանյանի 80-ամյակին նվիրված միջոցառում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ով մասնավորապես ասել է.

«Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի կեսդարյա տարեգրությունն անհնար է պատկերացնել առանց մանկավարժ-դաշնակահարուհի Բ. Փարսադանյանի: Այս տարիների ընթացքում դուք սերունդներ եք կրթել ու դաստիարակել. նրանցից շատերը ոչ միայն ձեզանից մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել, այլև տարվել են Ձեր անձնական մարդկային գեղեցիկ որակներով՝ բարությամբ, սրտացավությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ և արվեստի ու հայրենիքի հանդեպ մեծ սիրով»:

Իսկ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, իրենց կոլեկտիվի անունից շնորհավորելով հոբելյարի 80-ամյակը, իր խոսքում նշել է.«Ուզում եմ, որ դուք շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին մենք Ձեզ ճանաչում ենք: Դուք Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում պատրաստել եք լավ մանկավարժներ, մասնագետներ, այդ թվում նաև ինձ: Դուք, իրոք, արժանի եք գնահատանքի ու մեծարանքի, որովհետև Արցախի երաժշտական կյանքում Ձեր ունեցած ներդրումը և վաստակը ծանրակշիռ է»:

Երեկոյի ընթացքում Արցախի կամերային նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր, ԱՀ ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանը ևս շնորհավորել է հոբելյարին և ասել, որ Բ. Փարսադանյանը մարդկային այն տեսակն է, ում Աստված պարգևել է հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ և մեծ մանկավարժի կոչում:

Երեկոյի վերջում Բ. Փարսադանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իր հասցեին հնչված ջերմ ու անկեղծ խոսքերի համար:

«57 տարի է, ինչ աշխատում եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Միշտ էլ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ կատարել աշխատանքս: Երաժշտությունն ինձ համար ի վերուստ տրված մի պարգև է, որին կոչված եմ եղել ես և ունեցել առաքելություն այն փոխանցելու սերունդներին»,- ըստ էության նշել է Բ. Փարսադանյանը:

Շնորհավորանքներով հանդես են եկել նաև Բ. Փարսադանյանի մտերիմ մարդիկ, երաժիշտ- գործընկերներ: Բ. Փարսադանյանին նվիրված երեկոն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ, հոբելյարի հարազատներ, երաժիշտներ, ուսանողներ և այլք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Yerevan.Today կայքի հայտարարությունը
18 Սեպտեմբերի 2018 - 17:14
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում:
Նախընտրական ծրագրերը ներկայացնելը իր տեղը զիջել է փոխադարձ քննադատությանը. Միքայել Մելքումյան
18 Սեպտեմբերի 2018 - 17:08
Նախընտրական շրջանում ես ոչ մի խախտում չեմ նկատել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Երեւանի ընտրություններում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների ահազանգման 18 դեպք. Դատախազություն
18 Սեպտեմբերի 2018 - 17:05
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին
18 Սեպտեմբերի 2018 - 16:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 484.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ. Լենա Նազարյան
18 Սեպտեմբերի 2018 - 16:51
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Facebook -ի իր էջում գրել է.
Տոնական համերգ «Զվարթնոցում»
18 Սեպտեմբերի 2018 - 16:44
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19: 00-ին Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգևոր ու հայրենասիրական երգերի կատարումներով, որոնք կհնչեն «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ, հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Արմինե Օջախյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում
18 Սեպտեմբերի 2018 - 16:40
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Եր ևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ:
«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում
18 Սեպտեմբերի 2018 - 16:33
«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը: Այս մասին ասված է ընկերության պարզաբանման մեջ, որտեղ անդրադարձ է կատարվում մամուլում հայտնված տեղեկությանը, թե Երևանի աղբահանությունը նորմալ չի կատարվում, քանի որ աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պարզաբանման մեջ ասված է.
Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար
18 Սեպտեմբերի 2018 - 16:29
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի և նրա զարմիկ Զաուր Մարդանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2004թ. երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու փորձի համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13583
 
Լրահոս`
 
 
 
 
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Տոնական համերգ «Զվարթնոցում»
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
Չեխիայում շունը գտել է բրոնզե դարի գանձ
Միջազգային, Հասարակություն