Facebook   Twitter
 
Լեյլա Զանան զրկվել է մանդատից

Լեյլա Զանան զրկվել է մանդատից

13 Հունվարի 2018 - 11:59
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, պատգամավորին մանդատից վերջնականապես զրկելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը տեղադրվել է պաշտոնաթերթում:
Լեյլա Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ավելի ուշ մանդատից զրկելու մասին զեկույցը քննարկման էր դրվել մեջլիսի լիագումար նիստում:

2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Լեյլա Զանայի ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի:
 
Նմանատիպ նորություններ
Կարո Փայլանը Դինքի սպանությունն ուսումնասիրելու առաջարկով դիմել է Թուրքիայի խորհրդարան
18 Հունվարի 2018 - 23:37
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գրավոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուսումնասիրելու Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերը՝ նման սպանությունները կանխելու նպատակով:

ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը
18 Հունվարի 2018 - 23:30
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին
18 Հունվարի 2018 - 21:41
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է
18 Հունվարի 2018 - 20:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ
18 Հունվարի 2018 - 20:16
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններունների արանքով «սև կատու» է անցել: Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցել է «ԵՓՐԱՏ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
«Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա
18 Հունվարի 2018 - 20:11
Daily Star-ը փորձել է hասկանալ, թե «Արսենալ» տեղափոխվելու դեպքում որ խաղային համարի ներքո հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նիդերլանդներում եւ Բելգիայում փոթորիկի հետեւանքով 4 մարդ է զոհվել (Տեսանյութ)
18 Հունվարի 2018 - 20:06
Նիդերլանդներում եւ Բելգիայում հունվարի 18-ին փոթորիկի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը եւ 2 երկրների ԶԼՄ-ները:
Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով
18 Հունվարի 2018 - 19:55
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմին (նստավայրը` Թեհրան)։
Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը
18 Հունվարի 2018 - 19:52
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի կրակովյան հանդիպումն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3135
 
Լրահոս`