Facebook   Twitter
 
Քալիֆորնիայում ջրհեղեղներից հայեր չեն տուժել, այդ շրջաններում քիչ հայեր են ապրում

Քալիֆորնիայում ջրհեղեղներից հայեր չեն տուժել, այդ շրջաններում քիչ հայեր են ապրում

13 Հունվարի 2018 - 12:28
Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի ու վիրավորների մեջ հայերի առկայության մասին տվյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով, այն շրջաններում, որոնք տուժել են ջրհեղեղներից, այդ թվում Սանտա Բարբարայում, շատ հայություն չի ապրում, ուստի տրամաբանական է, որ հայեր չեն տուժել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը աճել է մինչեւ 18 մարդու: Ավելի վաղ նշվում էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին եւս մեկ մարդու՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետեւանքով:

Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացվել է մոտ 60 շենք, վնասվել՝ գրեթե 450-ը:

Երկուշաբթիից Հարավային Քալիֆորնիայում հորդ անձրեւներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել:


NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Սկանդալային մոդել Լիլի Մորտոն առանց հագուստ լուսանկար է հրապարակել՝ցուցադրելով «բոմբ» կազմվածքը (Լուսանկար՝ մեծերի համար)
18 Հունվարի 2018 - 23:43
Հայտնի սկանդալային մոդել Լիլի Մորտոն ինստագրամի իր էջում նոր ՝ վուլգար լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Կարո Փայլանը Դինքի սպանությունն ուսումնասիրելու առաջարկով դիմել է Թուրքիայի խորհրդարան
18 Հունվարի 2018 - 23:37
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գրավոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուսումնասիրելու Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերը՝ նման սպանությունները կանխելու նպատակով:

ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը
18 Հունվարի 2018 - 23:30
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Նոր լուսանկարներ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ վթարի դեպքի վայրից
18 Հունվարի 2018 - 23:10
Արդեն հայտնել էինք, որ այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեվանում:
Ամուսնալուծությունից հետո երեխայի համար ծնողներից ում մոտ է ավելի լավ ապրել
18 Հունվարի 2018 - 23:04
Ամուսնալուծված ծնողների երեխաները, որոնք բնակվում են խորթ մոր կամ հոր հետ, հետագայում ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների հետ, քան այն երեխաները, որոնք ժամանակ են անցկացնում 2 ծնողների հետ:

Երևանում թալանեն են սիրված ու ճանաչված երգչի որդուն
18 Հունվարի 2018 - 22:49
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան:
Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը. Շարմազանով
18 Հունվարի 2018 - 22:32
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11123
 
Լրահոս`