Facebook   Twitter
 
Բունկա փղիկը զուգընկեր կունենա

Բունկա փղիկը զուգընկեր կունենա

13 Հունվարի 2018 - 13:39
Երեւանի կենդանաբանական այգում բնակվող միակ փիղը` տասնամյա Բունկան առաջիկայում զուգընկեր կունենա:
«Բունկա փղիկի համար ներկայումս գերխնդիր է միայնությունը: Քանի որ փղերը համարվում են շատ ինտելեկտուալ կենդանիներ, նրանց բարեկեցության համար շատ կարևոր է շփումն այլ կենդանիների հետ: Կենդանաբանական այգին իր առաջիկա ծրագրերում նախատեսում է փղերի համար կառուցել ավելի մեծ ազատավանդակ, իսկ Բունկայի համար ձեռք բերել զուգընկեր »,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են Երեւանի կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ բավարար միջոցներ չգտնելու դեպքում փիղն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այնպիսի կենդանաբանական այգի, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրա բարեկեցությունը:

Բունկան բերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգուց, իսկ նախորդ փիղը` Հրանտը, որպես փոխանակում, զուգընկերուհու` Մալկայի հետ Թբիլիսիի կենդանաբանական այգում է: Բունկան բուսակեր է, շատ է սիրում խնձոր ու վարսակի շիլա: Խելացի ու հնազանդ է: Հստակ գիտի սննդակարգը:

Գերմանիայից հրավիրված մասնագետների կողմից փղի ու նրան խնամողի հետ անցկացված վերապատրաստումների արդյունքում խնամակալները մշակում, կտրում են նրա եղունգները: Վերոնշյալ ընթացակարգը շատ կարևոր է, քանի որ փղերը շատ են քայլում, արդյունքում մաշվում են թաթերը:

Փղիկի առօրյան բավականին հագեցած է. սնվում է օրական 3 անգամ, սիրում է լողանալ (ամռանն օրական 2 անգամ): Այժմ, եղանակով պայմանավորված, հազվադեպ է դուրս գալիս ազատավանդակի փակ հատվածից:

Բունկայի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ փիղը հարմոն է նվագում. խնամողը մեկնում է գործիքը, նա` փչում:


 
Նմանատիպ նորություններ
Ուշ երեկոյան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
25 Ապրիլի 2018 - 23:52
Նախկինում շատերը համոզված էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից հետո: Հիմա արդեն հայտնի է, որ երեկոյան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները:
ԲՀԿ-ի միանալը շարժմանն առանցքային նշանակություն ունի հաղթանակի հասնելու հարցում. Իվետա Տոնոյան
25 Ապրիլի 2018 - 23:49
ԲՀԿ-ն այսօր չի, որ միացել է համաժողովրդական շարժման ալիքին, այլ օրեր առաջ, եւ դրա մասին կա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց
25 Ապրիլի 2018 - 23:41
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ռիհաննան համարձակ հանդերձանքով լուսանկար է հրապարակել
25 Ապրիլի 2018 - 23:39
Վերջին տարին Ռիհաննայի համար սովորականներից չէր։ Նա անընդհատ քննադատությունների էր արժանանում՝ ավելորդ կիլոգրամների պատճառով։
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել. «Интерфакс»
25 Ապրիլի 2018 - 23:32
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան Մոսկվա է մեկնել։ Այս մասին գրել է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին։
Ուշադրություն. 13-ամյա Մարիամ Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2018 - 23:30
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Մարիամ Մելքոնյանը։ Նա ապրիլի 23-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11018
 
Լրահոս`