Facebook   Twitter
 
Գործարարության զարգացման համար Արցախում ձևավորված է բավականին արտոնյալ հարկային դաշտ. նախարար

Գործարարության զարգացման համար Արցախում ձևավորված է բավականին արտոնյալ հարկային դաշտ. նախարար

13 Հունվարի 2018 - 13:42
Գործարարության զարգացման համար Արցախի Հանրապետությունում ձևավորված է բավականին արտոնյալ հարկային դաշտ:
Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ 2018թվականի հունվարի 1-ից նոր զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետի երկարաձգում միչև 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են սահմանված որոշ պատասխանատվության միջոցները և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա տարընթերցումներն ու երկիմաստությունները:

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ տարվող հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները` ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակով», - շեշտել է Գ. Մարտիրոսյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սկանդալային մոդել Լիլի Մորտոն առանց հագուստ լուսանկար է հրապարակել՝ցուցադրելով «բոմբ» կազմվածքը (Լուսանկար՝ մեծերի համար)
18 Հունվարի 2018 - 23:43
Հայտնի սկանդալային մոդել Լիլի Մորտոն ինստագրամի իր էջում նոր ՝ վուլգար լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Կարո Փայլանը Դինքի սպանությունն ուսումնասիրելու առաջարկով դիմել է Թուրքիայի խորհրդարան
18 Հունվարի 2018 - 23:37
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գրավոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուսումնասիրելու Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերը՝ նման սպանությունները կանխելու նպատակով:

ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը
18 Հունվարի 2018 - 23:30
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Նոր լուսանկարներ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ վթարի դեպքի վայրից
18 Հունվարի 2018 - 23:10
Արդեն հայտնել էինք, որ այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեվանում:
Ամուսնալուծությունից հետո երեխայի համար ծնողներից ում մոտ է ավելի լավ ապրել
18 Հունվարի 2018 - 23:04
Ամուսնալուծված ծնողների երեխաները, որոնք բնակվում են խորթ մոր կամ հոր հետ, հետագայում ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների հետ, քան այն երեխաները, որոնք ժամանակ են անցկացնում 2 ծնողների հետ:

Երևանում թալանեն են սիրված ու ճանաչված երգչի որդուն
18 Հունվարի 2018 - 22:49
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան:
Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը. Շարմազանով
18 Հունվարի 2018 - 22:32
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9355
 
Լրահոս`