Facebook   Twitter
 
Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան

Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան

16 Հունվարի 2018 - 16:21
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի ստորաբաժանման ղեկավարներ և համապատասխան պատասխանատու աշխատակիցներ:

Ողջունելով ներկաներին` նախարար Դավիթ Լոքյանն առաջնային է համարել համայնքներում առաջին փոքր տնտեսական հիմքերը դնելու հարցը, որպեսզի 2018 թվականի ավարտին ակնկալենք տնտեսական արդյունքներ:

Նախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի կեսերին փոխնախարար Վարազդատ Կարապետյանն իր թիմով աշխատել է մարզերում և նախարարություն ներկայացրել համայնքների տնտեսական զարգացման մեթոդական ուղեցույցը, որից հետո որոշում է կայացվել 2018-ի սկզբից բոլոր համայնքներում ունենալ տնտեսական պատասխանատուներ:

<<Տնտեսական պատասխանատուն դառնալու է տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիան բոլոր կառույցներին փոխանցող առաջնային օղակը` մարզպետարաններին, Կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, բանկային համակարգին, վարկային կազմակերպություններին և այլ ֆինանսատնտեսական կառույցներին:

Դրա համար մենք չզլացանք փնտրել այնպիսի մարդկանց, ովքեր կապ ունեն տնտեսության հետ, ունեն հաղորդակցման հնարավորություններ և կարող են համայնքի զարգացմանը նպաստող քայլեր անել>>,-ասել է Դ. Լոքյանը, նկատելով, որ հանդիպման նպատակն է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր տարածքային զարգացման գաղափարախոսության գործընթացի շարժիչ ուժը պետք է լինեն:

<<Մեր աշխատանքի հիմքում դրել ենք հետևյալ տրամաբանությունը` համայնքում ձևավորել մոտիվացիա. համայնքը միայն իր վարչական միջոցներով չի կարող իրականացնել իր կապիտալ ծախսերը: Ինչքան էլ կարևոր լինեն ծախսերը, համայնքը պետք է կարողանա իր ֆոնդային բյուջեում միջոցներ դնի ու ակնկալի դրա կրկնապատկումը պետությունից:

Այստեղ շատ կարևոր է, որ համայնքը իր ռեսուրսներից կարողանա ճիշտ բյուջե կազմել: Մինչև այս տարվա մարտի 30-ը ձեզ հետ միասին պետք է կարողանանք ստանալ սուբվենցիայի համապատասխան ծրագրեր տվյալ համայնքների հրատապ, պրոբլեմային տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու համար և այդ նպատակով հատուկ գործիքակազմ ենք ստեղծել համայնքներում տնտեսությունը զարգացնելու համար: Դրանք այսօր կներկայացվեն ձեզ, իսկ առաջիկայում լինելու են նաև մեծածավալ վերապատրաստումներ>>,- նշել է նախարարը` արդյունավետ աշխատանք մաղթելով ներկաներին:

ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն իր հերթին ներկայացրել է այն աշխատանքային գործիքները, որոնցով առաջիկայում պետք է աշխատեն համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները։ Փոխնախարարն առանձնացրել է մի քանի հիմնական գործառույթներ, որոնց համաձայն պետք է գործեն տնտեսական պատասխանատուները։

<<Մենք պետք է կարողանանք համայնքների տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն մշակել, կազմել ծրագրեր և ներկայացնել գործադիր մարմին։ Կառավարությունը փոխում է լեզուն, բառապաշարը համայնքների հետ շփվելու և ծրագրերի լեզվով է ուզում խոսել ձեզ հետ, այսինքն` աննպատակ միջոցների հատկացման ռազմավարությունն արդեն փոխվում է ծրագրերով, արդյունքային ցուցանիշներով, ելքային ցուցանիշներով>>,- նշել է Կարապետյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև սուբվենցիաների տրամադրման նոր կարգին, դրա բաղադրիչներին, ինչպես նաև Կառավարության կողմից համայնքային զարգացման ծրագրերին օժանդակելու դեպքերին և պայմաններին։

Աշխատաժողովում քննարկվել են նաև համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը, միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակում համայնքների հնարավորությունները, համայնքների տնտեսական պատասխանատուների վերապատրաստման դասընթացների նախնական պլանները, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պատահար Արգավանդ գյուղի մոտ. ավտոմեքենան շրջվել է
21 Օգոստոսի 2018 - 09:56
Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջրանջատումներ Սյունիքի և Արարատի մարզերում
21 Օգոստոսի 2018 - 09:44
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրապատակարարումը, բացառությամբ՝ Հունան ավետիսյան,Պապյան, Սպանդարյան, Չարենց, Թումանյան, Արամ Մանուկյան փողոցների, Ձորք և Հալիձոր թաղամասերի, իսկ օգոստոսի 21-ին՝ ժամը 10.00-18.00-ը՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մասիս կայարանի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Մասիս-Էջմիածին խճուղու ջրամատակարարումը:
Օգոստոսի 21-ի ռոմանտիկ հորոսկոպը
21 Օգոստոսի 2018 - 09:11
ԽՈՅԵՐ

Այսօրվա իրադարձություններին չափազանց լրջորեն մի արձագանքեք։ Ոչ մի լուրջ փոփոխություններ օրը չի բերի:
Վթարային ջրանջատում. Կապանում 24 ժամ ջուր չի լինի
21 Օգոստոսի 2018 - 09:04
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչեւ օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունը:
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12897
 
Լրահոս`