Facebook   Twitter
 
Դիզվառելիքի թանկացումը կհանգեցնի գյուղմթերքի մինչև 5 %-ի թանկացման

Դիզվառելիքի թանկացումը կհանգեցնի գյուղմթերքի մինչև 5 %-ի թանկացման

17 Հունվարի 2018 - 14:29
Ամանորին ընդառաջ կարծես նվեր եղավ հայ հասարակությանը՝ մասշտաբային թանկացումների առումով:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարել էր, որ դիզվառելիքի թանկացումը չի ազդի գյուղմթերքի գների վրա, բայց պատկերը բոլորովին այլ եղավ:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Հայաստանում հիմնականում բարձր որակի սերմերը ներկրվում են եվրոպական երկրներից, այս տարվանից սկսեց կիրառվել հարկ, օրինակ՝ կարտոֆիլի պարագայում, այս տարի 1%, հաջորդ տարի՝ 2, և այդպես շարունակ:

Ստացվում է, որ հայ ֆերմերը Եվրոպայից ներկրում է սերմեր, միայն ներկրման արժեքը 220 եվրոյի է հասնում՝ 1 տոննայի հաշվարկով, ռուս ֆերմերը ներկրում է դրանք 80 եվրոյով: Արդյունքում առանց այդ էլ լինելով աշխարհագրական դիրքի տեսանկյունից վատ պայմաններում, թեև, փառք Աստծո, կարտոֆիլագործ ռեգիոնում ո՛չ Պարսկաստանը, ո՛չ Վրաստանն ու Ադրբեջանը մեզ հետ չեն կարող մրցել, եթե երաշտ էր և բերք չկար, Հայաստանում բերք կար, ու թեև, ըստ բանախոսի, իրենց կառույցը թույլ չէր տալիս, որ նման փոփոխությունները ազդեն կարտոֆիլի գնի վրա, այնուամենայնիվ թունաքիմիկատների գնի փոփոխության առումով կլինի կարտոֆիլի գնի փոփոխություն ևս:

Ըստ բանախոսի՝ ամենավատ վիճակն այն է, որ ռուս ֆերմերը մեկ պարկ պարարտանյութի համար վճարում է լավագույն դեպքում 3000 դրամ, իսկ հայ ֆերմերը՝ 6-7000 դրամ: Դիզվառելիքի առումով ևս ռուս ֆերմերը ստանում է սուբսիդիա պետությունից, այսինքն՝ 40%-ի չափով սուբսիդավորում է կատարվում, Հայաստանում որևէ սուբսիդավորում չկա: Այս վիճակում արդյո՞ք հնարավոր է մրցել Եվրոզեսի շուկայում: Իհարկե՝ ոչ, վստահ է բանախոսը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի պնդմամբ՝ այս ամենի պատճառը միմիայն այն է, որ չինովնիկը չի կարող իմանալ և չգիտի, թե ինչ է պետք ու ինչն է անհանգստացնում գյուղացուն: Չինովնիկը ժամանակավոր մարդ է, իսկ նման խնդիրներով պետք է զբաղվեն մասնագետները: «Եթե չինովնիկն ուզում է օգնել գյուղացուն, թող ասեն կոնկրետ, օրինակ՝ ցանքաշրջանառության համար դու ցորեն ցանի, պետությունը քեզ կխթաանի, բայց ոչ թե գարին բերեն-լցնեն պահեստները, մինչև հիմա այդ գարին փչանում է»,- ասաց նա:

Բերբերյանի խոսքով՝ ըստ կուլտուրաների՝ 1 հա-ի հաշվարկով մշակումը թանկացել է 10-ից մինչև 40 հազար դրամով: Օրինակ կարտոֆիլը մինչև ցանքը երկու վար է ուզում: Այսօր գյուղացու համար 15 հազար դրամը լուրջ գումար է, իսկ եթե գյուղատնտեսության փոխնախարարը գտնում է, որ դա լուրջ գումար չէ, ուրեմն շատ հարուստ մարդ է ու նրա անձնական գործերով ու ֆինանսներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Հարցին, իսկ դա ինչպես կազդի գյուղմթերքի մանրածախ գնի վրա, Բերբերյանը պատասխանեց, որ բնականաբար կազդի ինքնարժեքի վրա և տոկոսային հարաբերությամբ գյուղմթերքը առնվազն 5%-ով կթանկանա:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Ծանոթների զավակներին ծառայությունից ազատելու համար խոշոր չափի գումար է հափշտակել. առաջադրվել է մեղադրանք
21 Օգոստոսի 2018 - 11:32
Քաղաքացին մեղադրվում է ՀՀ ԶՈւ –ից քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:
Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
21 Օգոստոսի 2018 - 11:28
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
«Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ»
21 Օգոստոսի 2018 - 11:27
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող հեռախոսները սկսել են ավելի շատ վաճառվել
21 Օգոստոսի 2018 - 11:26
Նախորդ տարի 5%-ով աճել է այն հեռախոսների համընդհանուր վաճառքի թիվը, որոնք սահմանափակված են միայն զանգեր կատարելու և ընդունելու հնարավորությամբ: Sky News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ ցուցիչի աճը առաջին անգամ գրանցվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:
Վալերի Մելաձեն ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել․ լրատվամիջոցներ
21 Օգոստոսի 2018 - 11:25
Ռուսաստանաբնակ վրացի հայտնի երգիչ Վալերի Մելաձեն դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար, այս մասին գրում է ТАССգործակալությունը՝ հղում անելով վրացական մամուլին։
ՔԿՀ-ներում պարտադրված մոլեխաղով զբաղվելը վերացված է. Զեյնալյան
21 Օգոստոսի 2018 - 11:19
Քրեակատարողական հիմնարկներում բռնի կերպով, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
Աստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար
21 Օգոստոսի 2018 - 11:16
Խոյ. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու:
ՀՔԾ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը
21 Օգոստոսի 2018 - 11:03
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12899
 
Լրահոս`