Facebook   Twitter
 
ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ

ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ

17 Հունվարի 2018 - 15:11
ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ ՊՆ սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։
Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն եւ Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու եւ ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ: Ուստի գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից եւ հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծանոթների զավակներին ծառայությունից ազատելու համար խոշոր չափի գումար է հափշտակել. առաջադրվել է մեղադրանք
21 Օգոստոսի 2018 - 11:32
Քաղաքացին մեղադրվում է ՀՀ ԶՈւ –ից քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:
Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
21 Օգոստոսի 2018 - 11:28
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
«Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ»
21 Օգոստոսի 2018 - 11:27
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող հեռախոսները սկսել են ավելի շատ վաճառվել
21 Օգոստոսի 2018 - 11:26
Նախորդ տարի 5%-ով աճել է այն հեռախոսների համընդհանուր վաճառքի թիվը, որոնք սահմանափակված են միայն զանգեր կատարելու և ընդունելու հնարավորությամբ: Sky News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ ցուցիչի աճը առաջին անգամ գրանցվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:
Վալերի Մելաձեն ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել․ լրատվամիջոցներ
21 Օգոստոսի 2018 - 11:25
Ռուսաստանաբնակ վրացի հայտնի երգիչ Վալերի Մելաձեն դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար, այս մասին գրում է ТАССգործակալությունը՝ հղում անելով վրացական մամուլին։
ՔԿՀ-ներում պարտադրված մոլեխաղով զբաղվելը վերացված է. Զեյնալյան
21 Օգոստոսի 2018 - 11:19
Քրեակատարողական հիմնարկներում բռնի կերպով, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
Աստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար
21 Օգոստոսի 2018 - 11:16
Խոյ. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու:
ՀՔԾ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը
21 Օգոստոսի 2018 - 11:03
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12943
 
Լրահոս`