Facebook   Twitter
 
Գյուղացուն գյուղում պահողը հողն է ու բնությունը, ոչ թե լքված քարհանքը. լեռնապատցիներ (Լուսանկարներ)

Գյուղացուն գյուղում պահողը հողն է ու բնությունը, ոչ թե լքված քարհանքը. լեռնապատցիներ (Լուսանկարներ)

18 Հունվարի 2018 - 10:07
HayNews.am-ին են դիմել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ, մտահոգություն հայտնելով, որ ժամանակին շահագործված քարի վերամշակման արտադրամասը զգալի վնասներ է հասցել համայնքապատական հողերին: Նամակն ամբողջությամբ ստորև.
«Առանց այդ էլ սակավահող Հայաստանում անխնա ոչնչացվում են հողատարածքներն ու բնությունը: Ձեզ են դիմում Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ, կայքի միջոցով պատասխանատու պաշտոնյաների ուշադրությունը հրավիրում մեր համայնքի տարածքում քարի հանքի շահագործման անմխիթար և բարձիթողի վիճակի վրա:

Լեռնապատցիների հիմնական զբաղմունքը դաշտավարությունն ու անասնապահությունն է:

Անասնապահության զարգացմանը խանգարում են արոտների, խոտհարքների սակավությունը, դրանց հեռավորությունը համայնքից:

Քարհանքի առկայությունը էլ ավելի խորացրեց առկա խնդիրը: Այն որ նշված տարածքը այլևս հնարավոր չէ ծառայեցնել գյուղատնտեսության նշանակության նպատակներով, դա վաղուց արդեն հասկանալի է: Մեծաբեկոր քարերը տարածքից հավաքելուց հետո միայն հնարավոր կլիներ գոնե նշված տարածքը ծառայեցնել որպես արոտավայր:

Շուրջ 3 տասնյակ հա տարածքի ընդերքից հարստությունը հանելով և վաճառելով որոշ մարդիկ մեծ գումարների տեր դարձան, իսկ հետագայում հանքի տարածքը լքեցին, որն այսօր անտերության է մատնված:

Լավատես ենք և հույս ունենք, որ հրապարակումից հետ Բնապահպանության նախարարության միջնորդությամբ հնարավոր կլինի տարածքը մաքրել, այն դարձնելով օգտագործելի: Առավել ևս, որ գյուղացուն գյուղում պահողը հողն է ու բնությունը, իսկ մեր տարածքում հողերի խիստ սակավություն է նկատվում»:

Լեռնապատցիներին մտահոգող հարցով դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանին:

-Մեզ են ահազանգել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ, բարձրաձայնելով շուրջ 35 հա տարածք զբաղեցնող լքված հանքի վտանգների մասին: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ, արդյո՞ք բնակիչների մտահոգությունը տեղին է:

-Համաձայն ՀՀ ԷԲՊՆ պաշտոնական կայքի տվյալների՝ Լեռնապատ համայնքի տարածքում գործում են 2 ընդերքօգտագործող՝ «Քարաբերդ» ՍՊԸ և «Ալմասար» ՍՊԸ: Համաձայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տվյալների, ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները գործում են: Խախտված հողատարածքների ռեկուլտիվացիան կիրականացվի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի դրույթներին համապատասխան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին՝ մեկ բառով
23 Հունիսի 2018 - 21:25
Խոյ՝ «լավագույն»

Եթե Կշեռքները ձեզ ասեն, որ բոլորը հավասար են, լավագույններ եւ վատագույններ չկան, ապա Խոյերին, հակառակը, դուր է գալիս, երբ իրենց լավագույնն են կոչում:
Ամուլսարը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել, նա պետք է մաքրման կայան կառուցի. միջազգային փորձագետ
23 Հունիսի 2018 - 21:18
«Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները, Այս տարածքը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել:
ԱԻՆ-ը հրդեհի ահազանգով 6 մարտական հաշվարկ է ուղարկել Օպերայի շենք. պարզվել է՝ նկուղում խորոված են անում
23 Հունիսի 2018 - 21:15
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:
Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ
23 Հունիսի 2018 - 21:09
Արցախում երեխաների վրա գայլի հարձակումից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Պահանջում ենք իրավապահներից բացահայտել անցած և ներկա իշխանության թալանչի օլիգարխներին. Խաչիկ Ասրյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:43
Այսօր կայացավ Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության անդրանիկ համագումարը։
«Քայլ արա, մերժիր Սելֆին!». Մկրտիչ Արզումանյանի նոր զվարճալի լուսանկարը
23 Հունիսի 2018 - 20:37
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին:
Մթության մեջ ենք ապրելու. Քաղաքացիները բողոքում են բարձրահարկ շենքի կառուցման դեմ (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:27
Երեւանի Շիրվանզադե փողոցում գտնվող շենքերի բնակիչները բողոքում են փողոցի 17 հասցեում բազմահարկ շենքի կառուցման դեմ:
Չորս նշան, որ իսկապես խելացի կին ես
23 Հունիսի 2018 - 20:13
1. Նասեւեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե՝ նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն, բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն:
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
23 Հունիսի 2018 - 20:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13553
 
Լրահոս`