Facebook   Twitter
 
ՊՆախարարությունից արտոնյալ օգտվողները

ՊՆախարարությունից արտոնյալ օգտվողները

18 Հունվարի 2018 - 14:21
Վերջերս ՊՆախարարությունից բազմաթիվ գեներալներ և այլ պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Հիմնական պատճառաբանությունը, որ բերվում էր, դա ԶՈՒ-ը կոռուպցիոն երևույթներից զերծ պահելն էր:
Առանց աշխատանքի մնացած, երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց «սև» գործը միանշանակ արել են համագործակցելով ներքին օղակների հետ:

Վերին էշելոններին հարստացրել, ինքն էլ իր չափով հարստություն է դիզել, այդ նույն կոռուպցիոն ռիսկի մաս կազմող ՊՆախարարության ենթակայութմաբ գործող «Գառնի-Լեռ» ԲԲԸ -ի գործադիր տնօրեն, ծնունդով արցախցի Արմեն Խաչատրյանը:

Ընդ որում, վերջինս երկար տարիներ ոչ միայն ոչինչ չանելու համար ՀՀ պետբյուջեից հսկայական գումար է ստացել, այլև կարողացել է իր անձնական կապերի և սեփական՝ «Գամմաշին» ՍՊԸ-ի միջոցով, ՊՆ-ի կողմից հայտարաված շինարարական մրցույթին չմասնակցելով, շինաշխատանքներ իրականացնել:

HayNews.am-ի 2017թ.-ի դեկտեմբերի 11-ին, ՀՀ ՊՆախարարին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարության աշխատակազմի ղեկավար, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյանը տեղեկացրել է, մեջբերում ենք. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված շինարարական աշխատանքների գնման մրցույթներում «Գամմաշին» ՍՊԸ-ն հաղթող չի ճանաչվել»,- մեջբերման ավարտ:

Մինչդեռ մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, 2015թ.-ին Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված N զորամասի վառելիքի պահեստավորման կայանի մեծածավալ շինաշխատանքները իրականացրել է հենց «Գամմաշին» ՍՊԸ -ն:

Կարծում ենք մեր այս հրապարակումը հիմք կընդունվի պատկան մարմինների կողմից ուսումնասիրելու, թե ինչպես է ստացվել, որ շինարարական աշխատանքները իրականացրել է ՊՆ ենթակայության աշխատողը, այն էլ առանց մրցույթի մասնակցելու:

Ընդ որում, մեր տեղեկություններով տարիներ առաջ Արցախը լքած Արմեն Խաչատրյանը, իր որդու Գևորգ Խաչատրյանի հետ 2016թ.-ի ապրիլյան իրադարձություներին ոչ միայն չբարեհաճեցին այցելել ծննդավայր, այլև շարունակեցին իրենց «վաշխառությունը» Հայաստանում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՃՏՊ Երևան–Սևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
19 Օգոստոսի 2018 - 10:13
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ
19 Օգոստոսի 2018 - 10:11
Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Facebook-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը կթուլացնեն նամակագրությունների եւ զանգերի ծածկագրումը
19 Օգոստոսի 2018 - 09:41
ԱՄՆ իշխանությունները Facebook սոցիալական ցանցի ղեկավարությանը խնդրում են թուլացնել ծածկագրումը, որպեսզի հատուկ ծառայությունները ցանկացած պահի կարողանան միանալ ցանկացած օգտագործողին եւ ծանոթանալ նրա նամակագրությանը, գրում է Astera-ն:
Այսօր Լուսանկարի համաշխարհային օրն է
19 Օգոստոսի 2018 - 09:40
Լուսանկարի համաշխարհային օրը տոնվում է ամեն տարի օգոստոսի 19-ին: Այն հիմնադրվել է 2009 թվականին ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:
Եգիպտոսը կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել
18 Օգոստոսի 2018 - 23:57
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ Սիսսին վավերացրել է կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների, ճանապարհ է բացում առցանց լրատվամիջոցների գրաքննության համար, հաղորդում է AP-ն:
Ռիհանան սիրավեպ է սկսել հայտնի դերասանի հետ
18 Օգոստոսի 2018 - 23:50
30-ամյա փոփ երգչուհու սիրտը մի քանի ամիս ազատ է մնացել: Հայտնի սևահերը, երևում է, այժմ կարգավորել է անձնական կյանքը՝ գրում է life.ru-ն:
Անկողնային սպիտակեղենը սնկերի եւ մանրէների բազմացման օջախ կարող է դառնալ. փորձագետ
18 Օգոստոսի 2018 - 23:47
Անկողնու սպիտակեղենը հարկավոր է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ուշ, հակառակ դեպքում՝ այն կարող է սնկերի եւ մանրէների օջախ դառնալ: Այս մասին հաղորդում է Նյու Յորքի համալսարանից բժիշկ Ֆիլիպ Տիերնոն:
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
18 Օգոստոսի 2018 - 23:45
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
Սոֆի Մխեյանը՝ կարճ կիսատաբատով
18 Օգոստոսի 2018 - 23:40
Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք վերջերս ներկայացնում են նրա ծովափնյա հանգիստը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12863
 
Լրահոս`