Facebook   Twitter
 
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ. Վիգեն Ավետիսյան

Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ. Վիգեն Ավետիսյան

19 Հունվարի 2018 - 09:27
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ, այս մասին HayNews.am-ին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետը:
Ըստ Վիգեն Ավետիսյանի ելնելով դրանից այս տարի փոփոխություններ և լրացումներ են նախատեսված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում: Նախարարության կողմից 2017թ.-ին մշակվել է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգը, կառավարությունն այն հաստատել է: Ըստ այդ փաստաթղթի, որպես առանցքային խնդիր ամրագրվել է դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար ֆինանսավորման աղբյուրների ձևավորումը:

-Պարոն Ավետիսյան, Հայաստանում քանի լքված կամ չօգտագործվող հանք կա, ինչ վիճակում են գտնվում դրանք:

-Օրենսդրորեն «լքված հանք» հասկացություն սահմանված չէ, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածում կիրառվում է «ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում», իսկ 45-րդ և 58-րդ հոդվածներում՝ «օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարումը» հասկացությունները:

Համաձայն օրենսգրքի 31-րդ հոդվածի՝ ընդերքօգտագործման իրավունքների, դրանց փոփոխությունների, փոխանցումների, գրավի, զգուշացումների և դադարեցումների վերաբերյալ տեղեկությունները հաշվառվում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից վարվող ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանում:

Հանրապետության տարածքում առկա են մի շարք օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքներ: Այդ հանքերի տարածքի փաստացի իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԲՆ տեղեկատվություն չունի, քանի տեղեկատվությունը տնօրինում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ԷԵԲՊՆ-ը, իսկ տեսչական ստուգումները դադարեցված են:

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողներն սկսել են վճարել 2003 թվականից՝ ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշման ընդունումից հետո:

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշմամբ:

Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշման հավելված 1-ի 29-րդ կետի՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին, ըստ ընդերքօգտագործողների՝ նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում և բացառապես օգտագործվում են.

1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով ստանձնած բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

3) ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:

Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ: Այդ պատճառով 2018 թվականին նախատեսվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ:

- Ինչպես պետք է իրականացվի լքված հանքերի ռեկուլտիվացիան և ինչպես է այն իրականացվում մեր երկրում:

-2017թ.-ին ՀՀ ԲՆ կողմից մշակվել է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ Կառավարության 02.11.2017թ.-ի N 46-13 արձանագրային որոշմամբ: Հայեցակարգում որպես առանցքային խնդիր ամրագրվել է դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար ֆինանսավորման աղբյուրների ձևավորումը:

Դադարեցված, լքված հանքավայրերի տարածքի և, հատկապես, շրջակա միջավայրի համար առավել վտանգավոր համարվող ընդերքօգտագործման թափոնների քանակի և վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԲՆ 2018 թվականին նախաձեռնել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված, տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքները: Նախնական արդյունքները հասանելի կլինեն 2018 թ.-ի դեկտեմբերին:

Միաժամանակ, 2017թ.-ին ՀՀ ԲՆ նախարարության կողմից մշակվել է միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտ, ինչով նախատեսվում է գույքագրել ՀՀ լեռնամետալուրգիական համալիրների գործունեության արդյունքում ձևավորված և հետագայում կոնսերվացված օբյեկտները, ուսումնասիրել դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների ագրեգատային վիճակն ու քիմիական բաղադրությունը, կատարել դրանցում առկա օգտակար բաղադրիչների քանակությունների խոշորացված գնահատոմ և, որպես վերջնական արդյունք, մշակել և ներդնել ընդերքօգտագործման թափոնների օգտահանման գործունակ բիզնես-ծրագրեր:

Սույն ՄԺԾԾ հայտն ունի վառ արտահայտված բնապահպանական ուղղվածություն, քանի որ

- ընդերքօգտագործման թափոնների օգտահանման արդյունքում զգալիորեն կկրճատվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներով զբաղեցրած տարածքները,

- կենսաբանական մաքրման աշխատանքներից հետո տնտեսական շրջանառության կվերադարձվեն զգալի հողատարածքներ,

- կտրուկ կնվազի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վրա:

Ծրագրավորվող աշխատանքների իրականացման հիմնական խոչընդոտը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս բանակցություններ են ընթանում աշխատանքների իրականացման նպատակով «Բնություն պարտքի դիմաց» ֆինանսական մեխանիզմների կիրառման հնարավորության վերաբերյալ:

-Ինչ եք նախատեսում լքված հանքերի կարգավորման ուղղությամբ, ինչ որ ծրագրեր կան այդ ուղղությամբ:

Տեղեկացնեմ, որ Հարմարվողականության հիմնադրամը հաստատել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիր»-ը:

Ծրագրի նպատակն է բարձրացնել և բարելավել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների, համայնքերի արտադրողների, հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողականության հնարավորությունները, կանխարգելել քաղաքին սպառնացող ջրհեղեղների վտանգը և վերացնել դրանց հետևանքները, ինչպես նաև վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով տուժած տարածքի բնական լանդշաֆտը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարծում եք՝ Ձեր հայրիկի՞ն եք նման. սխալվում եք. գենետիկայի մասին ամենահետաքրքիր փաստերը
22 Օգոստոսի 2018 - 00:03
Գենետիկան (հուն. genesis`ծագում բառից), գիտություն է, որն ուսումնասիրում է ժառանգականության օրենքները և օրգանիզմների փոփոխությունները:
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «ռուս հաքերների» հարձակումների շուրջ Microsoft-ի մեղադրանքներին
21 Օգոստոսի 2018 - 23:59
Մոսկվան եզրահանգումներ կանի՝ կապված Microsoft-ի հայտարարության հետ առ այն, որ «ռուս հաքերները» փորձել են միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանության մեջ:
Սերժ Թանկյանը, Ջոն Դոլմայանն ու «Բարի տնակը» բարեգործական խաղարկություն են կազմակերպում (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:56
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոնը, Անժելա Թանկյանը, Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը կազմակերպել են բարեգործական խաղարկություն:
Ռիհաննան լավագույն ընկերուհու հարսնաքույրն է դարձել (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:54
Հայտնի երգչուհի Ռիհաննան շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի և լավագույն ընկերների հետ,– գրում է Pop Sugar ամսագիրը։
Արոնյանն ու Մամեդյարովը 24 քայլում ավարտեցին պարտիան. «Սինքֆիլդի գավաթ»
21 Օգոստոսի 2018 - 23:52
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: 24 քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերները վաստակել են 2.5-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Վտանգավոր հիվանդությունների 7 ախտանիշ, որոնք շատ կանայք անտեսում են
21 Օգոստոսի 2018 - 23:49
Ահա ախտանիշեր, որոնք կարող են խոսել վտանգավոր հիվանդությունների մասին:
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:47
Իրանում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, – հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։
Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկում Հայաստանը 69-րդն է
21 Օգոստոսի 2018 - 23:45
Միջազգային Global Management Consulting խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկը:
Երգիծաբանը ստիպել է ռեստորանային քննադատին մարդու միս և պահպանակի մեջ պատրաստված ուտեստ փորձել (Տեսանյութ, լուսանկար)
21 Օգոստոսի 2018 - 23:36
Բրիտանացի երգիծաբան Սաշա Բարոն Կոենը Who is America? շոուին հրավիրել է ռեստորանային քննադատ Բիլ Ջիլային։ Կոենը, նախկին բանտարկյալ Ռիկ Շերմանի կերպարում, որը 21 տարի բանտում է եղել, խնդրել է փորձագետին գնահատել իր խոհարարական հմտությունները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14482
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր