Facebook   Twitter
 
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ

18 Հունվարի 2018 - 20:16
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններունների արանքով «սև կատու» է անցել: Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցել է «ԵՓՐԱՏ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին մի քանի տարում լարվածություն պակաս չեն զգում: Լարվածության հիմնական աղբյուրներն են ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական-կրոնական գործիչ, Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր հակառակորդներից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը և Սիրիայի քրդերին ամերիկյան աջակցությունը»,-ասաց փորձագետն ու շարունակեց. «Այս ամենից բխող կամ սրան զուգահեռ այլ խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Երուսաղեմին առնչվող զարգացումները, ձևավորում են ճգնաժամ թուրք-ամերիկյան հարաբերություններում»:

Գևորգ Պետրոսյանի փաստմամբ՝ Էրդողանի համար ինչպես իր իշխանության, այնպես էլ անձնական առումով մեծ կարևորություն ունի Գյուլենի և նրա համախոհների դեմ պայքարը, իսկ ասել, թե Թուրքիայի համար քրդական խնդիրը կարևոր է, նման է ոչինչ չասելուն, քանի որ քրդական հարցը ոչ միայն Թուրքիայի ներքին կյանքը, այլ նաև արտաքին քաղաքականությունը ձևավորող գլխավոր գործոններից է, հաճախ՝ հենց գլխավորը:

«Եթե Գյուլենի հետ կապված գործընթացները հանգեցրին այն իրավիճակին, որ մի քանի ամսով Թուրքիան և Միացյալ Նահանգները փոխադարձ դադարեցրեցին մուտքի վիզաների տրամադրումը, ապա ճգնաժամի ամենանոր փուլն արդեն ամերիկյան կողմի՝ Սիրիայի քրդերի ռազմական օժանդակություն ցուցաբերելու հետևանք է»,-մանրամասնեց թուրքագետը:

Վերջինիս համոզմամբ՝ եթե Գյուլենի հարցում Անկարան կարող է և ցուցաբերել որոշակի համբերատարություն, ապա քրդերի հարցում թուրքական կողմը նման «ճոխության» հնարավորություն չունի, քանի որ սա կարող է բացասաբար ազդել Թուրքիայի շահերի ու հետաքրքրությունների վրա:

Անրադանալով այս համատեքստում Սիրիայի հյուսիս քրդերի և մասնավորապես նրանց ռազմական ու քաղաքական ներկայացուցիչների ու ԱՄՆ հարաբերություններին, վերլուծավաբանն ընդգծեց, որ Թուրքիան լրջագույն ջանքեր է գործադրում՝ կանխելու ցանկացած աջակցություն «Ժողովրդի պաշտպանության միավորմանը»՝ YPG-ին, և ընդհանրապես կապ չունի՝ այդ օժանդակությունն ամերիկյան է, ռուսաստանյան, թե ցանկացած այլ պետության:

«Սիրիական հակամարտությունում Ռուսաստանի դերի բարձրացումից հետո ԱՄՆ-ի համար քրդերն առավել մեծ կարևորություն են ստացել որպես Մոսկվայի ու Թեհրանի ազդեցության հակազդման միջոց ու Սիրիայում սեփական ներկայությունն ապահովող ուժ»,-ասաց Գևորգ Պոտրոսյանը հավելելով, որ ներկայում ԱՄՆ-ն քրդական ուժերի բազայի վրա փորձում է ստեղծել 30 հազար հոգի անձնակազմ ունեցող Սահմանի պաշտպանության ուժերը:

Ահա այստեղ էլ, ըստ զրուցակցիս, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում, իսկ հարցը մեծագույն կարևորություն ունի կողմերի համար:

«Թուրքիան չի կարող ընդունել քրդերին ռազմական օժանդակությունը, Միացյալ Նահանգներին էլ պետք է առավել շոշափելի դարձնի ներկայություն Սիրիայում»,-ասաց նա:

HayNews.am-ի այն հարցին, թե այս իրավիճակում, տրածաշրջանում հնարավոր են ուժերի վերադասավորում, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Տարածաշրջանում շարունակաբար ընթանում են ուժերի վերադասավորումներ, ընդ որում, բավական արագ: Այս պահի ուժերի դասավորվածությունը հատկապես Սիրիայում թուրքական կողմի շահերից չի բխում»:

Թուրքագետի համոզմամբ՝ ամերիկյան աջակցությունը Սիրիայի քրդերին կարող է լուրջ ազդեցություն թողնել Սիրիայում, ընդ որում, Թուրքիային սահմանակից հատվածում:

«Այսպիսով, մի կողմից քրդերի հնարավոր ուժեղացումը, մյուս կողմից՝ Թուրքիայի կողմից հակառակորդ սիրիական կառավարական զորքերի հետագա հաջողություններն էլ ավելի են սահմանափակում Անկարային, որն այս վիճակից դուրս գալու քայլեր է փնտրում, այդ թվում՝ նաև Սիրիայի հյուսիսում քրդական անկլավ Աֆրինի դեմ ռազմական գործողությունները»,-եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով
18 Փետրվարի 2018 - 12:13
Դուբայից Ամստերդամ թռչող Transavia Airlines ավիաընկերության ինքնաթիռը Վիեննայում արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
Բելգիան Facebook-ին սպառնացել է օրական 250 հազար եվրո տուգանքով
18 Փետրվարի 2018 - 12:12
Բելգիական դատարանը Facebook-ից պահանջել է դադարեցնել երկրի քաղաքացիների մասին տվյալների հավաքումը և հեռացնել ավելի վաղ հավաքած տեղեկատվությունը: Պահանջը չկատարելու դեպքում սոցցանցին սպառնում է օրական € 250 000 տուգանք: Դատարանի վճռով՝ Facebook-ը օգտատերերին չի տեղեկացնում տեղեկատվության հավաքման փաստի մասին:
Աֆրինում Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը քիչ հավանական է. Սպիտակ տուն
18 Փետրվարի 2018 - 12:05
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Մայքլ Էնթոնին RIA Novosti-ին հայտնել է, որ քիչ հավանական է համարում Սիրիայում գործողության ընթացքում թուրք զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառումը:
ԱՄՆ-ում կոչ են անում զենք բաժանել ուսուցիչներին՝ Ֆլորիդայի դպրոցում ողբերգությունից հետո
18 Փետրվարի 2018 - 12:03
Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգությունը մտել է ԱՄՆ նորագույն պատմության ամենամահաբեր զանգվածային սպանությունների տասնյակի մեջ:
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
18 Փետրվարի 2018 - 12:01
Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու:
Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում
18 Փետրվարի 2018 - 11:58
Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
18 Փետրվարի 2018 - 11:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ` Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Երկրաշարժ Իրանում
18 Փետրվարի 2018 - 11:55
Կիրակի Իրանի հյուսիսում Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13057
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
Երկրաշարժ Իրանում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
Ինչ կլինի, եթե աղջիկը վիագրա խմի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Օրվա աստղագուշակ
Հասարակություն