Facebook   Twitter
 
Ամուլսարի ծրագրը կարող է երաշտի, Ջերմուկի անապատացման, ինչպես նաև ջրի որակի փոփոխության պատճառ դառնալ. բնապահպան

Ամուլսարի ծրագրը կարող է երաշտի, Ջերմուկի անապատացման, ինչպես նաև ջրի որակի փոփոխության պատճառ դառնալ. բնապահպան

23 Հունվարի 2018 - 10:43
«Գլոբալ տաքացումը չի շրջանցել նաև մեր երկիրը»,-HayNews.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Նշվածի վառ ապացույցը արագիլների այլևս մեր երկրից չհեռանալն է: 2014-2015թթ-ին մեր կենտրոնը հետազոտություն է անցկացրել Հայաստանի Սուրենավան և Արմաշ գյուղերում` հասկանալու համար, թե ինչպես են արագիլներն արձագանքում կլիմայական փոփոխություններին»,-ասաց բնապահպանը:

Վերջինիս խոսքով՝ աշխատանքների համար օգտագործվել են 200 հեկտար տարածք, որտեղ ստեղծել են բնակալման վայրեր, որպեսզի հասկանան, թե որքանով են բնակլիմայական փոփոխություններն ազդում արագիլների վարքի վրա:

«Պարզվում է, որ արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում։ Թռչունները կարողանում են սնունդ հայթայթել Արարատյան դաշտում և սկսել են նստակյաց կյանք վարել»,-փաստեց բնապահպանը:

Շարունակելով միտքը ՀԿ նախագահը խոսեց Ամուլսարի լեռնարդյունաբերական ծրագրի ազդեցության մասին և նշեց, որ գալիք աշխատանքները կարող են երաշտի, Ջերմուկի անապատացման, ինչպես նաև ջրի որակի փոփոխության պատճառ դառնալ:

«Մեր գլխավոր խնդիրն է հասցնել իշխանություններին, որ կենդանական աշխարհի համար պետք է գոյության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, քանի որ դրանցից շատերը փոխում են իրենց կենսակերպը կլիմայական փոփոխությունների պատճառով»,-նկատեց բնահապանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15229
 
Լրահոս`