Facebook   Twitter
 
Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար

Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար

23 Հունվարի 2018 - 13:24
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը:
Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ ամուսնու` Ա. Մ.-ի հետ, իրենց որդուն` ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին ՀՀ ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու եւ ծառայության նշանակելու համար ՊՆ սպա, փոխգնդապետ Վ. Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել նշված գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Յ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատար Գ. Խ.-ին, իբրեւ, կաշառք տալու միջոցով նույն գումարտակի ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, վերջինիս ծնողներից խաբեությամբ հափշտակել է 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետեւ Վ. Յ.-ն, օգտագործելով վերը նշված գումարտակի հրամանատար, նախկինում իր ենթակայությամբ ծառայած Գ. Խ.-ի հետ իր ունեցած ընկերական փոխհարաբերությունները, համոզելու եղանակով վերջինիս դրդել է Ա. Մ.-ին տեղափոխել նույն գումարտակի` համեմատաբար թեթեւ պայմաններում ծառայություն իրականացնող ստորաբաժանում: Գ. Խ.-ն իր նախկին հրամանատարի խնդրանքին ընդառաջելու անձնական շահագրգռվածությունից դրդված` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ժամկետային զինծառայողին տեղափոխել է այլ ստորաբաժանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Յ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 եւ 5-րդ կետերով եւ 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 19.01.2018թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15203
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն