Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկալի չէր, որ հանքավայրը Ջերմուկում լիներ․ ՀՀԿ-ական քաղաքապետը վստահում է նոր կառավարությանը
23 Մայիսի 2018 - 19:20
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի մի խումբ ակտիվիստներ փակել էին Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:
Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով
22 Մայիսի 2018 - 17:45
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու:
Սիսիանում դեմ են բուժկենտրոնի լուծարմանը. պայքարը շարունակվում է
22 Մայիսի 2018 - 16:17
armlur.am -ի փոխանցմամբ Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազը շարունակում է բողոքը` կապված բուժկենտրոնի լուծարման խնդրի հետ:
Լեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տուն
22 Մայիսի 2018 - 14:29
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում մայիսի 21-ին տեղի ունեցած ջրալցման հետևանքով տարբեր չափով վնասվել է 43 տուն:
Լեռնագոգում վնասված սելավատարի ջուրը լցվել է տները և կառույցները, սատկել են մեծ թվով թռչուններ, փլուզվել է պարիսպ
22 Մայիսի 2018 - 09:23
«911» ծառայությանը մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոցի թիվ 22 տան հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
Հնաբերդում Տոլմայի փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 17:55
Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց տոլմայի փառատոնը։ Այս էլ 2-րդ տարին փառատոնը հյուրընկալվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։
Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է
21 Մայիսի 2018 - 16:58
Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։
Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել
20 Մայիսի 2018 - 15:05
Կուբայում Global Air Mexico ավիաընկերության կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել, հայտնում է Associated Press-ը։
Գարշահոտությունը՝ ճանապարհ փակելու պատճառ
19 Մայիսի 2018 - 19:54
Այսօր` մայիսի 19-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Պատճառը տարիներ շարունակ գործարանից տարածվող գարշահոտությունն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 30
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տեղումները կպահպանվեն
Հասարակություն