Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
Վերին Գետաշեն. Խնդիրներ, որ կապված են համայնքապետի հետ
22 Հունիսի 2017 - 14:21
HayNews.am են դիմել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք բարձրացրել են գյուղում առկա հիմնահարցերը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարին մեղադրում են մի շարք անօրինականությունների մեջ:
Ծաղկաձորում կկառուցվեն նոր պուրակներ, ժամանցի կենտրոններ, թանգարան և փողոցներ (Լուսանկարներ)
21 Հունիսի 2017 - 15:40
Ծաղկաձոր քաղաքը մեզ՝ հայերիս համար, զբոսաշրջության զարգացման կենտրոններից է, որտեղ խնդիրները քիչ չեն:
ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվեցին. ովքեր են նրանք
20 Հունիսի 2017 - 18:01
ՀՀ 5 մարզերի 9 համայնքներում հունիսի 18-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական գործող համայնքապետերը:
Միրգ-բանջարեղենի մթերումը իսկական բիզնես է դարձել, ծանոթները առաջ են ընկնում. Հայ գյուղացիների բողոքը
17 Հունիսի 2017 - 18:07
«Հայ գյուղացու առօրյայում տանջանքից ու քրտնաջան աշխատանքից բացի ուրիշ ոչինչ չկա»,-HayNews.am-ի հետ զրույցում նշեց օհանավանցի 58-ամյա Ռադիկը: Կառավարությունը վերջին տարիներին սուբսիդավորված գնով պարարտանյութ ու դիզվառելիք է տրամադրում գյուղացուն: Բայց սրանով հողագործի բազմաչարչար առօրյայում դրական փոփոխություններ չնկատվեցին:
Երկու տրակտոր կարողացել ենք ձեռք բերել՝ համայնքների խոշորացման արդյունքում. Արտուշ Մանուկյան
17 Հունիսի 2017 - 15:10
Համայնքների խոշորացման արդյունքում կարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր: Այս մասին, հունիսի 16-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի՝ Շիրակի մարզի խոշորացված Սարապատ համայնք այցելության ժամանակ նշել է համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:
Խնդիրները շատ են, բայց՝ լուծելի. Նոր Խարբերդի գյուղապետ
15 Հունիսի 2017 - 22:01
Մոտ 10.000 բնակիչ ունեցող Նոր Խարբերդ գյուղում խնդիրների պակաս չեն զգում, սակայն գյուղապետ Կամո Կակոյանի խոսքով բոլոր հարցերն էլ լուծելի են, միայն թե ժամանակ է պետք. «Մեր պետությունն այդքան հարուստ չէ, որ բոլորն խնդիրենի համար միանվագ գումար հատկացնի ու դրանք արագ լուծվեն, ամեն ինչ արվում է, սակայն քիչ-քիչ»:
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի արդյունքում գյուղերից արտագաղթողներ չեն եղել. Աշոտ Գիլոյան
14 Հունիսի 2017 - 19:46
Համայնքների խոշորացումը ընդունված և մի քանի մարզերում անգամ իրականացված գործընթաց է, որի վտանգների՝ հատկապես աշխատակիցների կրճատման արդյունքում արտագաղթի աճի մասին չէին դադարում բարձրաձայնել տարբեր մասնագետներ, լրատվական կայքեր և այլն:
Ուշադրություն. պարոնայք պատասխանատուներ
14 Հունիսի 2017 - 18:57
HayNews.am կայքը վերջերս անդրադարձել էր Տավուշի մարզի «Սեւքար» անտառտնտեսության տարածքի անտառահատման փաստին, ներկայացնելով տեղից ստացված լուսանկարները: Ողջունելի է որ հրապարակումներին անմիջապես արձագանքեցին ինչպես ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների մամուլի ծառայությունները, այնպես էլ իրավապահ համակարգի՝ դատազախազության եւ ոստիկանության աշխատակիցները:
Համայնքների խոշորացումը գյուղերի զարգացման խթանի՞չ
14 Հունիսի 2017 - 17:34
Բազմիցս է խոսվել համայնքերի խոշորացման մասին: Մասնագետները, հրապարակախոսները, նույնիսկ քաղաքական գործիչները փաստել են, որ իհարկե, համայնքների խոշորացում անհրաժեշտ է, բայց նախքան ծրագրի հաստատումը պետք էր մանրամասն ուսումնասիրել բոլոր թեր և դեմ կողմերը, այնինչ դա չի արվել:
1 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19
 
Լրահոս`
 
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն