Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
Արմավիրի մարզի 5 համայնքներից 4-ում հաղթել են գործող անկուսակցական ղեկավարները, մեկում՝ նախկին համայնքապետը
18 Փետրվարի 2019 - 11:13
Արմավիրի մարզի 5 համայնքում տեղի է ունեցել համայնքապետի ընտրություններ, իսկ 2 համայնքում տեղի է ունեցել ավագանու ընտրություններ:
Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին
18 Փետրվարի 2019 - 11:11
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արմա» թոնրատան տնօրեն, 27–ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով ստացել է 470 ձայն։
Կոտայքի Քաղսի համայնքում ընտրվել է անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը, Նոր Գեղիում՝ Վարդան Պապյանը
18 Փետրվարի 2019 - 10:57
Լուսանկարում Ռաֆայել Գրիգորյանն է

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ ստանալով 470 ձայն:
Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին
18 Փետրվարի 2019 - 10:28
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը:
Աշոցքում հաղթել է ՔՊ թեկնածու Կարեն Մանուկյանը
18 Փետրվարի 2019 - 10:26
Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածու Կարեն Մանուկյանը` ստանալով 1276 ձայն:
Մալիշկայում Արսենյանի օգտին ընտրակաշառք բաժանած նախկին գյուղապետը չի ընտրվել
18 Փետրվարի 2019 - 10:20
Երեկ՝ Փետրվարի 17-ին, տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններում Վայոց ձորի Մալիշկա համայնքում ձայների մեծ առավելությամբ հաղթել է Եղեգնաձորի ՔԿԱԳ բաժնի պետ Գարիկ Նազարյանը։ Նրա մրցակից՝ անցած տարի սեպտեմբերի 6-ին հրաժարական ներկայացրած համայնքի նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանը պարտվել է։
Ուրցաձորում հաղթել է ցուցարարների և իշխանության պահանջով հրաժարական տված թեկնածուն
18 Փետրվարի 2019 - 10:08
Արարատի Ուրցաձոր համայնքի համայնաքապետի ընտրություններում հաղթել է 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:
Արմավիրում բոլոր համայնքապետերը վերընտրվել են
18 Փետրվարի 2019 - 10:05
Երեկ ՏԻՄ ընտրություններ էին մի շարք մարզերում: Արմավիրի մարզում համայնքապետ էին ընտրում հինգ գյուղում: «Հետք»-ի փոխանցմամբ՝ նախնական հաշվարկներով բոլոր համայնքապետերը վերընտրվել են, այդ թվում` լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրած Վարդանաշեն համայնքի ղեկավարը:
Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները կեսգիշերին փակել են ճանապարհ
18 Փետրվարի 2019 - 09:52
Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի` Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, այնուհետեւ թեկնածուի հորդորով բացել են ճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 87
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն