Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեկան դիրքը, յուրացրել են 3,2 մլն դրամից ավելի գումար. Ոստիկանություն
15 Փետրվարի 2019 - 18:54
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։ Մասնավորապես՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։
Ուշիի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. հափշտակել են 3,2 մլն դրամ
14 Փետրվարի 2019 - 13:39
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Վարչապետը՝ մեզ արհամարհելով, չի պատասխանում մեր նամակներին. Արագած գյուղի բնակիչները դիմելու են ծայրահեղ միջոցների
11 Փետրվարի 2019 - 17:28
Արագած համայնքի 478 տնտեսություն վարկերի ու ոռոգման ջրի պարտքերի պատճառով կանգնած է գույքը կորցնելու վտանգի առաջ: Այսօր՝ փետրվարի 11-ին, նրանք հերթական նամակն էին բերել՝ փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը՝ մեզ արհամարհելով, չի պատասխանում մեր նամակներին:
Բարեկամին աշխատանքի ընդունելու բարոյական կողմը կա. Սուրեն Պապիկյանը՝ Փաշինյանի զգուշացումների մասին
11 Փետրվարի 2019 - 17:23
Բարեկամին աշխատանքի ընդունելն անօրինական չէ, բայց դրա բարոյական կողմը կա։
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
11 Փետրվարի 2019 - 15:17
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։
Չեմ ասում, որ եթե պարգևավճար չլինի, լավ չեն աշխատելու, բայց միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա. Արագածոտնի մարզպետ
11 Փետրվարի 2019 - 12:51
Առաջիկայում Արագածոտնի մարզում հանձնաժողով է ձևավորվելու, որը դպրոցների կառավարման արդյունավետության հարցով է զբաղվելու: Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են 20 համայնքում, 8-ում՝ արտահերթ
10 Փետրվարի 2019 - 17:56
Փետրվարի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։
Շիրակի նորանշանակ մարզպետն ակնկալում է միայն դրական «ցնցումներ»
07 Փետրվարի 2019 - 21:00
Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքային առաջին օրը մարզպետարանի վարչությունների ու բաժինների պատասխանատուների հետ հանդիպումից հետո ճեպազրույց անցկացրեց մարզի լրագրողների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 87
 
Լրահոս`