Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
Նշանակվեցին Տավուշի եւ Շիրակի մարզպետները. Վարչապետը նրանց կոչ արեց ներդրումներ բերել
06 Փետրվարի 2019 - 12:03
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց Տավուշի մարզպետ նշանակել Հայկ Չոբանյանին:
Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը՝ հունիսի 9-ին
06 Փետրվարի 2019 - 12:00
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել և անցկացնել:
Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին 8 թեկնածու է առաջադրվել․ 7-ն անկուսակցական են, 1-ը՝ ՔՊ-ից
05 Փետրվարի 2019 - 21:24
Փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար 8 թեկնածու է առաջադրվել։
Արարատի եւ Արմավիրի շուրջ 400 հազար գյուղացի կարող է զրկվել գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությանից
05 Փետրվարի 2019 - 17:10
Հանրային բնապահպանական դատարանն այսօր` փետրվարի 5-ին, անցկացրեց առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը։ Քննվեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը, որի դիմումը ներկայացրել էր Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը։
Ընտրություններին ընդառաջ Վարդենիսի թեկնածուի անունից նրա համախոհները սննդամթերք են տարել մի ընտանիքի՝ հորդորելով քվեարկել թեկնածուի օգտին. Ոստիկանություն
05 Փետրվարի 2019 - 12:06
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,
«Ուզում ենք, որ գա ու մեզ նման ցեխը տրորելով գնա». Դվինի բնակիչները մարզպետին են կանչում
04 Փետրվարի 2019 - 13:16
Արարատի մարզի Դվին համայնքի թվով 600 բնակիչներ հավաքվել են ու պատրաստվում են ճանապարհ փակել:
Երկու տասնյակ ջերմուկցիներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի
04 Փետրվարի 2019 - 11:06
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան՝ Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երեւան եկած հանգամանքներով
Հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ փաստերով դիմել եմ դատարան․ Ռոմանոս Պետրոսյան
04 Փետրվարի 2019 - 08:45
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Ջերմուկ համայնքի ավագանին ընդունել է իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որոշում. պաշտոնական պարզաբանում
01 Փետրվարի 2019 - 11:46
Ջերմուկ համայնքի ավագանին ընդունել է իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որոշում. պաշտոնական պարզաբանում
Զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից այսօր տարածված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» մասին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը մերժելու ավագանու որոշման վերաբերյալ տեղեկատվությանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 87
 
Լրահոս`
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն