Facebook   Twitter
 
Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

Ինչպես են մսխվում համայնքային միջոցները

25 Հունվարի 2018 - 10:01
Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


1in.am
 
Նմանատիպ նորություններ
ՏԻՄ ընտրությանը ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503, ամենապասիվը Արմավիրում՝ 9937 քաղաքացի
21 Հոկտեմբերի 2018 - 21:42
Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94,22 ընտրող:
Նոր տվյալներ Հրազդանից. 26/28 ընտրատեղամասում Սևակ Միքայելյանը բացարձակ առաջատար է
21 Հոկտեմբերի 2018 - 21:34
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 26/28 ընտրատեղամասում ամփոփվել են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները.
Նոր արդյունքներ Կապանից. քաղաքապետի թեկնածու Գևորգ Փարսյանի օգտին քվեարկել է 718 մարդ
21 Հոկտեմբերի 2018 - 21:32
Սյունիքի մարզի Կապան համայնքից նոր արդյունքներ են հայտնի դառնում:
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 %-ը կամ 94.222 քաղաքացի
21 Հոկտեմբերի 2018 - 21:18
Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ընտրախախտումներ՝ Հրազդանում եւ Էջմիածինում
21 Հոկտեմբերի 2018 - 21:08
«Անկախ դիտորդ» դաշինքը Հրազդան եւ Վաղարշապատ քաղաքներում դիտարկվող 38 տեղամասային կենտրոններում ժամը 17:00֊ի դրությամբ արձանագրվել է մի քանի խախտումներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
«Վարդագույն ժապավեն»-ի ամիս կամ երբ քաղցկեղը հաղթահարում են աստղերը
21 Հոկտեմբերի 2018 - 21:01
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1985 թվականին հոկտեմբերը հայտարարել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Այս ամիս բազմաթիվ երկրներում տարբեր սեմինարներ, տեղեկատվական և բարեգործական արշավներ են անցկացվում, որոնց նպատակը խնդրի հանդեպ ուշադրություն գրավելն է, ինչպես նաև հիվանդության ռիսկերը նվազեցնելն ու դրա դեմ պայքարելը։
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
21 Հոկտեմբերի 2018 - 20:17
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին:
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը
21 Հոկտեմբերի 2018 - 19:16
Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 17-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 76.707 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը
21 Հոկտեմբերի 2018 - 17:50
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 76
 
Լրահոս`