![]() Կոռուպցիան Հայաստանի հիմնական սպառնալիքներից մեկն է. ԱԺ փոխխոսնակ25 Հունվարի 2018 - 15:16
Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Կոռուպցիան, ըստ նրա, հիվանդություն է եւ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: «Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է ՀՀ նախագահը, ցավոք, կոռուպցիան բնորոշ է ոչ միայն Հայաստանի նման զարգացող երկրներին: Այն բնորոշ է նաեւ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններին, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, եւ Ստրասբուրգում ՀՀ նախագահն ափսոսանք է հայտնել առ այն, որ մենք ականատես եղանք այս կառույցի արժեհամակարգային ճգնաժամին», - ասել է Շարմազանովը` ակնարկելով ԵԽԽՎ-ի մի շարք պատգամավորներին ադրբեջանական իշխանությունների կողմից կաշառքների բաժանման շուրջ սկանդալը: HayNews.am ![]() 19 Փետրվարի 2019 - 13:18
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
![]() 18 Փետրվարի 2019 - 18:17
Կաշառք ստանալու համար օրերս կալանավորված Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետ 51–ամյա Սամվել Դավթյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
![]() 18 Փետրվարի 2019 - 17:01
Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։
![]() 14 Փետրվարի 2019 - 20:47
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
![]() 10 Փետրվարի 2019 - 22:52
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
![]() 04 Փետրվարի 2019 - 20:07
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։
![]() 01 Փետրվարի 2019 - 16:23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ եւ խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար, հաղորդում է ՀՔԾ-ն:
![]() 31 Հունվարի 2019 - 11:15
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:
![]() 29 Հունվարի 2019 - 19:31
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել:
|
Լրահոս`
![]()
Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա. Սասունյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին. Խոսրով Հարությունյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
«Վալլեքս» խմբի ընկերությունների հաղորդագրությունը
Հասարակություն ![]()
«Մի Կարգին Հայկո չկա՞ սրանց մի կարգի հրավիրի»
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երևանի Դալմայի այգիներում փայտյա տնակ է այրվել
Հասարակություն ![]()
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը
Հասարակություն ![]()
Ճապոնիայում կործանիչ է վթարի ենթարկվել
Միջազգային ![]()
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն ![]()
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
Հասարակություն ![]()
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
Սպորտ, Հասարակություն |