Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փետրվարի 18-ի աստղագուշակը
18 Փետրվարի 2018 - 00:15
Խոյ։ Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով՝ աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ:
Կոկորդի քաղցկեղով հիվանդների՝ 60 %-ը ծխող են. ուռուցքաբան
18 Փետրվարի 2018 - 00:08
ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:
Նալբանդյանի և Շուքրիի ուշադրության կենտրում են տարածաշրջանային հրատապ խնդիրները
17 Փետրվարի 2018 - 23:57
Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:
Առցանց դպրոցներն արդյունավետությամբ պարտվում են ավանդական դպրոցներին
17 Փետրվարի 2018 - 23:55
Վիրտուալ դպրոցների աշակերտներն ավելի վատ են սովորում և հաճախ են թողնում պարապմունքները՝ այդպես էլ չավարտելով ծրագիրը։ Նման եզրակացության են եկել The Wall Street Journal-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով 400 ամերիկյան դպրոցների ցուցանիշները։
Ինչպես են Աֆրիկայում բուժում գլխացավը. մեթոդ, որը ձեզ նույնպես դուր կգա
17 Փետրվարի 2018 - 23:46
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են աֆրիկացիները բուժում գլխացավը ավանդական բժշկության օգնությամբ: Սակայն դժվար է ասել, արդյոք օգնում է այս մեթոդը, թե ոչ:
Արմեն Սարգսյանը ստացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը
17 Փետրվարի 2018 - 23:33
Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը։
Սկանդալ. Զույգը սեռական հարաբերություն է ունեցել հենց ճանապարհի կենտրոնում` թքած ունենալով առաջացած խցանումների ու հայհոյող վարորդների վրա (Տեսանյութ)
17 Փետրվարի 2018 - 23:29
Երեկ Ենիսեյ գետի 4-րդ կամուրջի վրա Կրոսնոյարսկի բնակիչները տեսան մի սկանդալային պատկեր. երիտասարդ զույգը սիրով էր զբաղվում կամրջի վրա կանգնեցված ավտոմեքենային հենված:
Կենդանակերպի այս չորս նշանները կարող են սեքսով զբաղվել ցանկացած վայրում
17 Փետրվարի 2018 - 23:26
Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18-ը)
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9940
 
Լրահոս`