Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիան կգնի ռուսական Су-57, եթե չստանա ամերիկյան F-35. ԶԼՄ-ներ
27 Մայիսի 2018 - 14:50
Թուրքիան կգնի ռուսական Су-57 կործանիչներ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը երկիր՝ «պատժելով» Անկարային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին գրում է թուրքական Yeni Safak հրատարակչությունը:
Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին
27 Մայիսի 2018 - 14:47
Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գրառմանը։ Նա գրել է․
Կապանի կոմբինատում իրավիճակը սրվում է. Ուշկովը սպառնում է կրճատումներով, իսկ հանքագործները՝ նրա հրաժարականով
27 Մայիսի 2018 - 14:32
Երկու օր առաջ Կապանի լեռնահանքային կոմբինատում մեկնարկած գործադուլը շարունակվել է երեկ, նաեւ այսօր՝ մայիսի 27-ին:
էնպիսի կարկուտ եկավ, որ ծառերի վրա մի հատ տերեւ չի մնացել. Վազաշեն համայնքի ղեկավար
27 Մայիսի 2018 - 14:26
Երեկ երեկոյան տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի պտղատու այգիների, բանջարեղենի, մյուս ցանքերի ողջ բերքը: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղացիների բերքը ամբողջությամբ վնասվել է.
Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է. փոխվարչապետ
27 Մայիսի 2018 - 14:20
Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնակատարությունների ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել
27 Մայիսի 2018 - 14:16
Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր՝ մայիսի 27-ին, այս պահին ընթանում է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնի բացումը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած ուխտավորների
27 Մայիսի 2018 - 14:13
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների, որոնց թվում էին նաև Թեքեյան մշակութային կենտրոնի «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագրակազմի անդամները՝ ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի:
Ինչու է աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը ժամանել Հայաստան
27 Մայիսի 2018 - 13:59
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևան է ժամանել «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Երաժիշտը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։
Լոռու մարզի դատախազներն այցելել են Վանաձորում գործող ուսումնական հաստատություններ
27 Մայիսի 2018 - 13:55
Անչափահասների, երիտասարդների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ողղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան և հանդիպում ունեցել իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 11569
 
Լրահոս`
 
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական