Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ
27 Մայիսի 2018 - 10:23
Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:
Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարները
27 Մայիսի 2018 - 10:21
Ռուս երգչուհի և հաղորդավարուհի Վերա Բրեժնևան լուսանկարվել է անկեղծ ֆոտոսեսիայում: Միևնույն ժամանակ Բրեժնևան Instagram-ում անձնական անկեղծ լուսանկար է հրապարակել, որում կուրծքը փորձել է քողարկել հեռախոսային ծրագրի սրտիկներով: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում
27 Մայիսի 2018 - 10:06
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
Արքայազն Հարիի նախկին ընկերուհին ասել է՝ ինչն իրեն ամենից շատ դուր չի եկել պսակադրության արարողության ժամանակ
27 Մայիսի 2018 - 10:04
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի նախկին ընկերուհին՝ դերասանուհի, մոդել Կրեսիդա Բոնասը, որը ներկա է գտնվել արքայազնի պսակադրության արարողությանը, անկեղծորեն խոստովանել է, թե ինչն իրեն ամենից շատ դուր չի եկել արարողության ժամանակ, գրում է woman.ru-ն։
Առավոտյան սուրճի այլընտրանքը՝ ըստ գիտնականների
27 Մայիսի 2018 - 09:56
Գիտնականներն առաջարկում են մոռանալ սուրճի և վերելակի մասին նրանց, ովքեր ցանկանում են արագ արթնանալ:
Եգիպտոսում հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել
27 Մայիսի 2018 - 09:52
Հնագետները հնագույն Տանիս քաղաքում 16 մետր երկարությամբ հին հռոմեական բաղնիքների ավերակներ են հայտնաբերել, փոխանցում է «Մոյա պլանետան»։
Գիտնականները հայտնաբերել են մարդուն համարձակ դարձնելու միջոցը
27 Մայիսի 2018 - 09:48
Ստոկհոլմի Կարոլինյան համալսարանի հետազոտողները վերլուծել են արու մկների պահվածքը, երբ նրան բախվում են միջանցքում։ Սովորաբար, ավելի ակտիվ արուն հետ է մղում մյուսին, իսկ երկրոդը մնում է տեղում հակառակորդի առաջ։
Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
27 Մայիսի 2018 - 09:45
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնի է ՉԼ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը
27 Մայիսի 2018 - 09:45
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» 3:1 հաշվով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 11569
 
Լրահոս`
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական