Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանձնաժողովը հրավիրում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկման
20 Օգոստոսի 2018 - 21:29
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի քննարկումը կկայանա օգոստոսի 23-ին:
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կոլեգիայի ու ղեկավար կազմի հետ
20 Օգոստոսի 2018 - 21:19
Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը:
Ռուսաստանում 29-ամյա հայ է սպանվել
20 Օգոստոսի 2018 - 21:12
Լենինգրադի երկրամասի Վսեվոլժսկի շրջանի ոստիկանները ձերբակալել են 45-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է 29-ամյա ազգությամբ հայի սպանության մեջ:
Ինչպես են աշխատում Կենդանակերպի նշանները
20 Օգոստոսի 2018 - 21:07
Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են գտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ:
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայը հայտնվել է ստրկության մեջ (տեսանյութ)
20 Օգոստոսի 2018 - 20:52
Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ, ընդ որում՝ մեկ անգամ էլ իր հայրենակցի մոտ:
«Մերսեդեսը» բախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ցանկապատին. Երեք վիրավորներից մեկը երեխա է
20 Օգոստոսի 2018 - 20:46
Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կ/մ-ին բախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ցանկապատին։
Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության 6-րդ վարչության պետ (տեսանյութ)
20 Օգոստոսի 2018 - 20:40
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ:
ՄԻՊ դիրքորոշումն անցումային արդարադատության մասին ընդամենը նախնական գնահատական էր երևույթին
20 Օգոստոսի 2018 - 20:34
Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 12932
 
Լրահոս`