Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպե՞ս է ազդում օձի թույնը քաղցկեղային բջիջների վրա․ հայ գիտնականի ուսումնասիրության արդյունքները. ankakh.com
18 Փետրվարի 2019 - 17:58
Օձի թույնի հակաուռուցքային ազդեցությունն է ուսումնասիրում կենսաբանական գիտությունների թեկնածու, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արյունաբանության ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության բաժանմունքի վարիչ Նարինե Ղազարյանը։
Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
18 Փետրվարի 2019 - 17:56
Փետրվարի 17-ին՝ ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Չկալովկա գյուղի 6 բնակիչ:
Քննչական կոմիտեն «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով մեղադրանք է առաջադրել 17 անձի
18 Փետրվարի 2019 - 17:54
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա»
18 Փետրվարի 2019 - 17:53
Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից անհամաձայնությունները կրկնվում են և դա կապված է սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ:
Արման Մարգարյանի արձագանքը՝ թմրանյութ պահելու մեղադրանքի վերաբերյալ հաղորդագրությանը
18 Փետրվարի 2019 - 17:49
Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը:
Քաղհասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա համագործակցության համընդհանուր ցանց ստեղծեցին
18 Փետրվարի 2019 - 17:40
Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ, որոնց անդամակցում են շուրջ 250 կառաույցներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:
Վրաերթ Արշակունյաց պողոտայում. հետիոտնը մահացել է
18 Փետրվարի 2019 - 17:39
Փետրվարի 17-ին, ժամը 19.45-ին,
Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
18 Փետրվարի 2019 - 17:33
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թիվ 12 պոլիկլինիկայի խնդրին:
Պլանային ջրանջատում Վանաձոր քաղաքում Փետրվարի 21-ին
18 Փետրվարի 2019 - 17:22
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 21-ին ժամը
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15245
 
Լրահոս`