Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շնորհակալություն Սերժ Ազատիչին. Մգեր Արմենիա
17 Փետրվարի 2019 - 12:43
Երգիչ Մգեր Արմենիան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Արմեն Սարգսյանին Հայաստան հրավիրելու համար:
Էներգետիկ ըմպելիքները քայքայել են 21-ամյա տղամարդու ատամները
17 Փետրվարի 2019 - 12:31
Մեծ Բրիտանիայից 21-ամյա Վիննի Փիներն ամեն օր խմում էր վեց շիշ էներգետիկ ըմպելիք:
Մոսկվայում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով
17 Փետրվարի 2019 - 12:27
Մոսկվայում՝ Լեֆորտովոյի զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով ռուսական Հինգերորդ ալիքին:
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է
17 Փետրվարի 2019 - 12:22
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
«Մահացել է բժիշկների ձեռքերում»․ Վիկտորիա Բոնյան եղբոր մահվան մեջ իրեն մեղավոր է համարում
17 Փետրվարի 2019 - 12:21
«Դոմ 2»- նախկին մասնակից, հեռուստահաղորդավարուհի, մոդել Վիկտորիա Բոնյան Instagram-ում կիսվել է ահավոր ողբերգական դեպքի մասին մանրամասներով, որը տեղի է ունեցել երկար տարիներ առաջ։ Նա իր հետեւորդներին պատմել է, թե ինչպես է փոքր եղբոր մահվանը ներկա եղել։
Ոստիկաններին ու քննիչներին ավազակային հարձակման մեջ որպես տուժող հանդես եկող 24–ամյա երիտասարդին չհաջողվեց մոլորեցնել. ոստիկաններն ու քննիչները նրան ապացուցեցին, թե ում օրն է 40 օր
17 Փետրվարի 2019 - 12:17
Երեկ՝ փետրվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակային հարձակում էր տեղի ունեցել:
Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը
17 Փետրվարի 2019 - 12:14
Երեկ՝ փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանությունը «Կայսրության» աստղին կասկածել է հարձակման բեմականացման մեջ. CNN
17 Փետրվարի 2019 - 11:33
Չիկագոյի ոստիկանությունը ենթադրում է, որ «Կայսրություն» սերիալի աստղ Ջուսի Սմոլեթը կարող էր բեմականացնել հարձակումը ինքն իր վրա: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների երկու աղբյուրներին:
«Ունիվեր» սիթքոմի հայտնի դերասանուհին ցուցադրել է մարզված բարեմասնությունները
17 Փետրվարի 2019 - 11:31
Աննա Խիլկեւիչը հայտնի է դարձել «Ունիվեր» սիթքոմից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 15229
 
Լրահոս`