Facebook   Twitter
 
Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. որսագողին դեռ չեն գտել

26 Հունվարի 2018 - 16:13
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն եւ կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ դրա որսն արգելված է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանրայինը մեկնաբանում է «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի չմասնակցելու որոշումը
07 Մարտի 2012 - 18:09
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հանրային հեռուստաընկերությունը իր` Բաքվում կայանալիք մրցույթին չմասնակցելու որոշման մասին մարտի 7-ին տարածած հայտարարության մեջ նշում է, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների` բոլոր մասնակից երկրներին անվտանգության երաշխիքների մասին խոստումներին, օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է:
Փակ շուկայի ավիրման հարցում մշակույթի նախարարությունն «ավելացնելու բան չունի»
07 Մարտի 2012 - 18:06
Մաշտոցի պողոտայի Փակ շուկայում առանց թույլտվության իրականացված տանիքի ծածկի քանդման աշխատանքների վերաբերյալ մշակույթի նախարարությունն ավելացնելու բան չունի:
Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել է 20 ուսուցիչ
07 Մարտի 2012 - 17:45
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացանք, որ այսօր նախարարությունում տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի և մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի:
Կանաչների կուսակցությունը պահանջում է դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը
07 Մարտի 2012 - 16:55
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը այսօր տարածած հայտարարությամբ պահանջում է դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը: Հայտարարության մեջ նշված է.
Արմեն Աշոտյան. Կինն է ազգային ավանդույթների կրողն ու փոխանցողը
07 Մարտի 2012 - 16:34
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է ԿԳ համակարգի կանանց.
Տարբեր ժամանակներում հայերն ու հույները փրկել են իրար
07 Մարտի 2012 - 16:21
HayNews.am-ի զրույցը Երևանի հույների «Իլիոս» համայնքի ղեկավար Սլավա Ռաֆայելիդիսի հետ:
Վազգեն Սարգսյանի համար ընդունելի էր Ապրիլի 7-ը
07 Մարտի 2012 - 15:56
Կանանց միջազգային օրվան ընդառաջ HayNews.am-ի թղթակիցը հանդիպել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա Սարգսյանին, հետաքրքրվելով, թե ինչ էր սիրում նվիրել մարտի 8-ին Սպարապետը:
Նախարարը չի ցանկանում, որ աղջիկներն անցնեն պարտադիր զինծառայություն
07 Մարտի 2012 - 15:53
Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել պաշտպանության նախարարությունում, որի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը կանանց միջազգային օրվան ընդառաջ «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով, գերատեսչական մեդալներով և հուշանվերներով պարգևատրեց մի խումբ ազատամարտիկ և զինծառայող կանանց, երեք զինվոր որդի ունեցող մայրերին: Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը պարգևատրվեց ՀՀ ՊՆ «Զինանշան»-ով:
Սկսվել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը
07 Մարտի 2012 - 15:44
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից տեղեկացանք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեԳին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսել են իրականացնել «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը:
1 | 9787 | 9788 | 9789 | 9790 | 9791 | 9792 | 9793 | 9794 | 9795 | 9796 | 9797 | 9798 | 9799 | 9800 | 9801 | 10026
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական