Facebook   Twitter
 
Կոչումով մարդ ու նվիրյալ. շատինցիները շնորհավորում են Մամիկոն Սմբատյանի 60-ամյակը

Կոչումով մարդ ու նվիրյալ. շատինցիները շնորհավորում են Մամիկոն Սմբատյանի 60-ամյակը

28 Հունվարի 2018 - 10:25
Այսօր Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Մամիկոն (Մարատ) Սմբատյանի ծննդյանը տարեդարձն է: Վերջինս դարձավ 60 տարեկան: Մեզ են դիմել մի խումբ շատինցիներ և շնորհավորում են հարգանք ու սեր վայելող Սմբատյանին հոբելյանի կապակցությամբ:
«Մամիկոն Սմբատյան. ազնիվ, աշխատասեր, նեղության մեջ գտնվողի կողքին կանգնող, ուրախացողի հետ ուրախացող, միշտ օգնելու պատրաստակամ, այսպիսինն է նա՝ հայրենասեր ու մարդասեր, ազգասեր ու հողասեր:

Իր բանիմացությամբ, խորաթափանցությամբ, անելանելի թվացող իրավիճակներից ելք գտնելու կարողությամբ միշտ էլ եղել է առաջատար: Զբաղեցնելով ամենատարբեր պատասխանատու պաշտոններ՝ Շատինի խորհրդային տնտեսությունում տնտեսագետ, տնօրեն, Շատինի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ: Նա Շատինի համայնքի ղեկավարի պաշտոնում է եղել ավելի քան 10 տաի: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ գյուղում մեծածավալ մնայուն և տեսանելի բարեփոխումներ իրականացվեցին, շատինցին ապրում էր ստեղծագործ կյանքով, ի նպաստ սեփական բնօրրանի և հայրենիքի շենացման:

Մամիկոն Սմբատյան տեսակը եզակի է, մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր:

Նրա մարդկային և անձնական տվյալները նկատելով բազմիցս են Շատինից ու Հայաստանից դուրս բարձր վարձատրվող աշխատանք առաջարկել, միշտ էլ մերժել է, գիտակցումով, որ ինքը պետք է մնա իր ծննդավայրում, իր համագյուղացիների կողքին, նրաց հետ մի կտոր հաց ու քրտինք կիսի: Այդպես են նրան դաստիարակել: Այդպես էլ նա է դաստիարակել իր 4 երեխաներին:

Ապրիր առողջ ու երկար, խաղաղ ու ստեղծագործ կյանքով Ձեզ նման մարդիկ մեր համայնքին, հանրապետությանը և աշխարհին շատ են պետք: Շնորհավոր Ձեր ծննդյան օրը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արբանյակից արված լուսանկարներում, ենթադրաբար, հայտնաբերվել է անհետացած ինքնաթիռի 122 օբյեկտ
26 Մարտի 2014 - 15:35
Մալայզիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ մասնագետներն արբանյակից արված լուսանկարների միջոցով Հնդկական օվկիանոսի հարավում հայտնաբերել են 122 օբյեկտ, որոնք կարող են լինլել անհետացած ինքնաթիռի մասերը:
Աշոտյանը` բնապահպանության նախարարի «Ականջդ կպոկեմ» արտահայտության մասին
26 Մարտի 2014 - 15:30
Բնապահպանության նախարարին հետևողականորեն սադրել են, միջոցառումը տապալել` վիրավորական վանկարկումներ անելով:
Նաիրա Զոհրաբյանը ծանր է տանում
26 Մարտի 2014 - 15:24
Նառա Զոհրաբյանը ծանր է տարել Գրիգոր Մարգարյանի արտահայտությունը, ով մեր թղթակցի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին ի պատասխան ասել էր. «Իսկ ո՞վ ասաց, որ անվստահություն են հայտնում, դա դեռ հարց է, թող օրը գա կտեսնենք»:
Սինդի Կրոուֆորդը` Omega-ի գովազդային արշավում (ֆոտոշարք)
26 Մարտի 2014 - 15:22
Ժամացույցներ արտադրող Omega ընկերության գովազդային արշավում լուսանկարվել է հայտնի մոդել 48-ամյա Սինդի Կրոուֆորդը:
Լևոն Տեր-Պետրոսյանը գերզգուշավոր է, ՀՅԴ-ն էլ դեմ է եղել անկախությանը
26 Մարտի 2014 - 15:20
1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի դիտարկմամբ` ինքնախաբեություն է ՄՄ-ին անդամակցումը որպես անվտանգության հարց ներկայացնելը:
Դանակով զինված տղամարդը մտել է ԱԺ անցակետ եւ սպառնում է ինքն իրեն դանակահարել
26 Մարտի 2014 - 15:12
Արտառոց դեպք է արձանագրվել Ազգային ժողովի անցակետի մոտ:
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական Թատրոնի ճակատագրի վերաբերյալ
26 Մարտի 2014 - 15:04
Մենք` հայ ազգի մշակույթի գործիչներս, դիմում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճակատագրի հանդեպ:
«Այս տարի ցրտահարության վտանը մեծ է». Հրաչ Բերբերյան
26 Մարտի 2014 - 14:59
Այս տարի գարնանային կտրուկ ջերմաստիճանային փոփոխությունների պատճառով մեծ է ցրտահարության վտանգը:
Վոլոդյա Ավետիսյանի դատը ուղիղ միացմամբ
26 Մարտի 2014 - 14:58
Ուղիղ միացումը civilnet.am-ի։
1 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 9780 | 9781 | 9782 | 15240
 
Լրահոս`