![]() Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը29 Հունվարի 2018 - 17:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը:
Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: HayNews.am ![]() 18 Փետրվարի 2019 - 23:59
Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։
![]() 18 Փետրվարի 2019 - 23:58
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:50
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:38
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![]() 18 Փետրվարի 2019 - 23:25
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:20
Մոդել Ժիզել Բունդխենը հանգիստն անցկացրել է ընտանիքի հետ:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:05
Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։
|
Լրահոս`
![]()
Ամենադիպուկ թեստը. որ կենդանին է փախել գազանանոցից
Հասարակություն ![]()
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
Հասարակություն ![]()
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
Միջազգային, Հասարակություն ![]()
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
Հասարակություն ![]()
Հայազգի մարտիկի նոկաուտով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ, Տեսանյութեր ![]()
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
Հասարակություն ![]()
Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող
Սպորտ, Հասարակություն |