Facebook   Twitter
 
Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

29 Հունվարի 2018 - 17:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը:
Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահվան ելքով վրաերթ Երեւանում
19 Փետրվարի 2019 - 22:01
Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
19 Փետրվարի 2019 - 21:40
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
Առանց հեշտոցի ծնված կնոջը վիրահատել են եւ աղիների հյուսվածքներից նոր հեշտոց պատրաստել
19 Փետրվարի 2019 - 21:26
37-ամյա Տարա Գրաթոնն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, չնայած արտաքինից նրա սեռական օրգանները «նորմալից» չեն տարբերվում: Տարան երազում է մայրանալու մասին եւ հանուն դրա ենթարկվել է աղիների հյուսվածքների օգտագործմամբ հեշտոցի վերականգնման բարդ վիրահատության:
Նորվեգիայում թռչող հողմաշարժիչները էլեկտրաէներգիա կարտադրեն (Տեսանյութ)
19 Փետրվարի 2019 - 21:04
Ամերիկյան Alphabet հոլդինգի մաս կազմող Makani էներգետիկ ընկերությունը նախատեսում է Նորվեգիայում կառուցել թռչող հողմաշարժիչներով առաջին էլեկտրակայանը`Shell նավթագազային ընկերության հետ համատեղ՝ գրում է focus.ua-ը։
Ալեքսիս Օհանյանի դստեր էջում նոր լուսանկար է հրապարակվել նրա պատվին կազմակերպված խնջույքից հետո (Լուսանկար)
19 Փետրվարի 2019 - 21:02
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստեր՝ Օլիմպիայի թվիթերյան էջում նոր լուսանկար է հրապարակվել, որում մեկամյա փոքրիկը պատկերված է խաղահրապարակում:
Աննա Թովմասյանը ներկայացել է նուրբ կերպարում (Լուսանկար)
19 Փետրվարի 2019 - 20:56
Երգչուհի Աննա Թովմասյանը, ով առաձնանում է իր ոճով ու գեղեցկությամբ, ներկայացել է նուրբ կերպարում։
Բրիտանացի ընդդիմադիրները հրեաների նկատմամբ ատելության և Brexit-ի պատճառով հրաժարական են տվել
19 Փետրվարի 2019 - 20:28
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունից յոթ պատգամավոր հրաժարական է տվել՝ հակասեմիտիզմի և Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ կապված կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով, հայտնում է The Guardian-ը։
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած. Ոստիկանություն
19 Փետրվարի 2019 - 20:25
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ, 12-ամյա Հրաչյա Բադասյանը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 15210
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն