Facebook   Twitter
 
Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

29 Հունվարի 2018 - 17:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը:
Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
69-ամյա Ալլա Պուգաչովան Սվետլանա Լոբոդայի համերգին ներկայացել է կաշվե կիսատաբատով
21 Օգոստոսի 2018 - 18:16
Յուրմալայում երեկ տեղի է ունեցել Սվետլանա Լոբոդայի համերգը, որին ներկա է գտնվել 69-ամյա Ալլա Պուգաչովան եւ 42-ամյա Մաքսիմ Գալկինը, որոնք հիմա հանգստանում են Լատվիայում:
Ոչ մի փոփոխություն. Նիկոլ Փաշինյանը շարունակելու է ՀՀ երեք նախագահների վարած քաղաքականությունը. Միջազգայնագետ
21 Օգոստոսի 2018 - 18:15
«ՀՀ արտաքին քաղաքականությունը վերջին 30 տարվա ընթացքում չի փոխվել և չի էլ փոխվի։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գիծը շարունակելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակն է այդպիսին, զարմանալու ոչինչ չկա:
Վաղաժամ ծննդաբերությունը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղիկի վրա. Ուսումնասիրություն
21 Օգոստոսի 2018 - 18:15
Վաղաժամ ծննդաբերությունը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղիկի վրա: Այս մասին է վկայում ԱՄՆ Ազգային բժշկական մանկական կենտրոնի ուսումնասիրությունը:
Թքած ունենալու նուրբ արվեստը
21 Օգոստոսի 2018 - 18:07
Վերջերս մի խումբ ճարպիկ գործարարներ վաճառքի հանեցին մի գիրք՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» բավական գարշելի վերնագրով:
«Ակնարկներն անհիմն են». Դատախազությունը պատասխանում է Շարմազանովի հարցադրումներին
21 Օգոստոսի 2018 - 18:05
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով:
Միջազգային հանրությունը միանշանակ չի ընկալում անցումային արդարադատության մասին հայտարարությունը. իրավապաշտպան
21 Օգոստոսի 2018 - 18:00
Երբ խոսվում է անցումային արդարադատության մասին, միջազգային հանրությունը դա ընկալում է որպես հայտարարություն այն մասին, որ տվյալ երկրում ճգնաժամային իրավիճակ է առաջացել, սակայն իրականում դա կարող է չհամընկնել իրականության հետ։
Դարձյալ նախարարությունները ամեն ինչ ներկայացնում են դրական լույսի ներքո, արդյունքում ոչինչ չի արվում
21 Օգոստոսի 2018 - 17:58
«Մենք մեր աշխատանքային 100 օրից շատ գոհ ենք»,- ամփոփելով գերատեսչության 100 օրը, ասել է բնապահպանության փոխնախարարը:
Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին. Վերջինս ներկայացրել է իր բոլոր նկատառումները
21 Օգոստոսի 2018 - 17:52
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։
Հունաստանի վարչապետը հայտարարել է պարտքի «ոդիսականի» ավարտի մասին
21 Օգոստոսի 2018 - 17:48
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է 8-ամյա պարտքի «ոդիսականի» ավարտի մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 12913
 
Լրահոս`
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Բենֆիկա-ՊԱՕԿ. մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր