Facebook   Twitter
 
Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

29 Հունվարի 2018 - 17:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը:
Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիայում վարորդները մտադիր են ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ
17 Նոյեմբերի 2018 - 13:16
Ֆրանսիայում վարորդները նախատեսում են ամբողջ երկրում ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ, փոխանցում է Associated Press-ը:
Բերդավանցիները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին
17 Նոյեմբերի 2018 - 13:10
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին:
Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի պատճառով բնակիչների կյանքը մղձավանջի է վերածվել. բաց նամակ Հայկ Մարությանին (տեսանյութ)
17 Նոյեմբերի 2018 - 12:53
Դավիթաշենի Մելքումով համայնքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են Երեւաի քաղաքապետ Հայկ Մարւթյանին՝ նշելով, որ կառուցվող Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի պատճառով իրենց կյանքը մղձավանջի է վերածվել, քանի որ կտրվել է իրենց կապը արտաքին աշխարհի հետ:
Շիրակի պետհամալսարանում շարունակվում է «սահակական» բեսպրեդելը․ Գագիկ Համբարյան
17 Նոյեմբերի 2018 - 12:39
Գագիկ Համբարյանը Facebook- ի իր էջում գրել է․ Շիրակի պետհամալսարանում շարունակվում է «սահակական» բեսպրեդելը Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թավշյա հեղափոխությունն ընդամենը "հոսանքի" պես անցավ բուհի տարածքով՝ հեռացնելով վատահամբավ Սահակ Մինասյանին ռեկտորի պաշտոնից, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Սահակ Մինասյանի գործը ոչ միայն ծաղկում է և շարունակվում, այլև ընդունում է ավելի այլանդակ դրսևորումներ...
Մենք դաշինքը հրապարակել է իր տարբերանշանը
17 Նոյեմբերի 2018 - 12:34
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող Մենք դաշինքը ներկայացրել է տարբերանշանը:
Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
17 Նոյեմբերի 2018 - 12:12
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 39 ամյա տղամարդուն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը
17 Նոյեմբերի 2018 - 12:03
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Գիտեմ՝ հարցնելու եք, թե ինչու ես` արարատցիս, առաջադրվում եմ Երեւանում, թիվ 1 ընտրական տարածքում. Արամ Սարգսյան
17 Նոյեմբերի 2018 - 11:52
«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Կարտոֆիլի եւ գլուխ սոխի մեջ ի՞նչ վիտամիններ են պարունակվում
17 Նոյեմբերի 2018 - 11:13
Մեզ համար սովորական մթերքները՝ կարտոֆիլը եւ գլուխ սոխը օգտակար նյութերի եւ վիտամինների իսկական գանձարան են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14067
 
Լրահոս`
 
 
 
Սիրուշոյի երկրպագուների անակնկալը (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր