Facebook   Twitter
 
Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

Պատրաստ է Երևանի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

29 Հունվարի 2018 - 17:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը:
Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լավրովը և Քերին կհանդիպեն հաջորդ շաբաթ
21 Փետրվարի 2013 - 15:38
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հաջորդ շաբաթ:
Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս եկավ նախագահական նստավայրից, հարցերին կպատասխանի վաղը (լրացված)
21 Փետրվարի 2013 - 15:02
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս եկավ նախագահական նստավայրից։
Դամասկոսի կենտրոնում ՌԴ դեսպանատան պայթյունի հետեւանքով մեծ թվով տուժածներ կան
21 Փետրվարի 2013 - 14:58
Դամասկոսում ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետեւանքով մեծ թվով տուժածներ կան։
«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է առաջ քաշի ԱԺ-ի լուծարման հարցը»
21 Փետրվարի 2013 - 14:38
«Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած է վճռորոշ քայլի առջև:
Վարդգես Գասպարին պառկել է նախագահականի առջև
21 Փետրվարի 2013 - 14:31
Քիչ առաջ քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա իրականացրեց նախագահական նստավայրի մոտ:
Անդրիաս Ղուկասյանը թեկնածուների համար առաջարկ ունի
21 Փետրվարի 2013 - 14:31
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է թեկնածուներին առաջարկություն անել:
Արարատի մարզի 17/5 և 17/7 տեղամասերում, որտեղ լցոնումներ են եղել և անգամ, արկղն են բացել
21 Փետրվարի 2013 - 14:25
Մեր դիտարկումների համաձայն` այս ընտրությունները անցել են ավելի մեղմ մթնոլորտում, բռնության դեպքեր չեն գրանցվել, որը շատ դրական է:
Ֆուտբոլ. Բալոտելիի նոր ընկերուհին` լուսանկարներով
21 Փետրվարի 2013 - 14:16
«Բարսելոնայի» դեմ խաղում «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին խաղադաշտում չէր, սակայն շարունակում էր ուշադրության կենտրոնում մնալ: Այս անգամ Բալոտելիի հանդեպ ուշադրությունը կիսում էր նաև նրա նոր ընկերուհին
Կմեծանա արտահանմանն աջակցող կազմակերպությունների կարողությունը
21 Փետրվարի 2013 - 14:14
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել ՀՀ մասնակցությունն արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում։
1 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 9780 | 9781 | 9782 | 12017
 
Լրահոս`