Facebook   Twitter
 
ԱԳՆ-ն ակտիվորեն աջակցել է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը

ԱԳՆ-ն ակտիվորեն աջակցել է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը

29 Հունվարի 2018 - 19:52
Անցած տարի ՀՀ արտգործնախարարության գործունեության կարեւորագույն ուղղություններից էր Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:

Հայաստանը շարունակել է ակտիվ մասնակցություն բերել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) շրջանակներում իրականացվող գործունեությանը:

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը​՝ գալիք վեց ամիսների համար:

Մայիսի 21-ին Հայաստանը Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, իսկ մայիսի 22-ին՝ ՍԾՏՀԿ ​հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովին:

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՍԾՏՀԿ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը Կիեւում մասնակցել եւ ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ նախարարների խորհրդի նիստին։

2017թ. ընթացքում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովների 10 նիստ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ստորագրվել է տնտեսական ոլորտի 35 փաստաթուղթ:

Մարտի 22-ին Աբու Դաբիում անցկացվել է հայ-արաբական ներդրումային համաժողով: Հունիսի 7-ին Հռոմում կայացել է հայ-իտալական գործարար համաժողով: Դեկտեմբերի 12-15-ը Լիբանանում կազմակերպվել է գործարար համաժողով:

Հայաստանն անդամակցել է Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպությանը։

Փետրվարի 14-ից մեկնարկել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացումը արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը:

Մայիսի 17-19-ին, նոյեմբերի 21-24-ը Բանգկոկում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի ​(ESCAP) ստեղծման 70-ամյակին նվիրված 73-րդ նստաշրջանի նախարարական հանդիպմանը եւ ESCAP-ի տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն ու ինտեգրացիային նվիրված Նախարարական երկրորդ համաժողովին:

Հունիսի 15-ին Երեւանում անց են կացվել «ԱՊՀ երկրների շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ» խորհրդակցություններ։

Աշխատանքներ են տարվել ՏՐԱՍԵԿԱ ​ծրագրի շրջանակներում, որի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագան մարտի 28-ին այցելել է Հայաստան:

Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO​) հետ, որի տնօրենի տեղակալ, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վլադիմիր Ռախմանինի հետ հոկտեմբերի 18-ին Երեւանում քննարկվել են Հայաստան-ՊԿԳ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:

Նոյեմբերին Միջազգային էներգետիկ խարտիան Երեւանում անցկացրել է «Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային ռիսկերի նվազեցում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան:

Հայաստան են այցելել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին (սեպտեմբերի 4), Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին (նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD​) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությունը (նոյեմբերի 30):

Մայիսի 16-ին «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» ​Թեհրանում կայացած գլխավոր ասամբլեայի նիստին որոշում է կայացվել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու մասին: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Հայկական «Նասդագ Օէմքս Արմենիա» ընկերության տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

ՀՀ ԱԳՆ-ն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) նախաձեռնություններին եւ գործունեությանը, աշխատանքներ է տարել Հայաստանի զբոսաշրջության խթանման նպատակով, նպաստել է արտերկրում Հայաստանի ներդրումային հնարավորությունների եւ ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
23 Փետրվարի 2018 - 00:29
ՌԴ Յարոսլավլ քաղաքի «Տունոշնա» օդանվակայանում պատրաստվում են միջազգային չվերթներ սպասարկել: Ինչպես նշում է տեղի 76.ru կայքը, հունիսին կիրականացվեն առաջին չվերթները դեպի թուրքական Դալաման, այնուհետև Անթալիա:
Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը բալիկի են սպասում (Լուսանկարներ)
23 Փետրվարի 2018 - 00:24
Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն առաջին անգամ ծնող կդառնան: Դերասանն այդ մասին հայտնել է անձամբ՝ Instagram-ում հրապարակելով կնոջ հղիությունն ազդարարող ֆոտոշարքից կադրեր:
Հնարավո՞ր է հղիանալ անալ սեքսի դեպքում
23 Փետրվարի 2018 - 00:20
Հնարավո՞ր է բազմակի սերմնաժայթման դեպքում հղիանալու հավանականությունը փոքրանա
Վարունգներ Անաստասիա Վոլոչկովային երկրպագուի կողմից ծաղիկների փոխարեն
23 Փետրվարի 2018 - 00:16
Անաստասիա Վոլոչկովայի երկրպագուներից մեկը նրան ծաղիկների փոխարեն վարունգներ է նվիրել. պարուհին անհավատալի չափսերի բանջարեղեններով զամբյուղներ է ստացել։
ԵԼ. Աթլետիկոն ու Լացիոն շարունակում են պայքարը
23 Փետրվարի 2018 - 00:14
Եվրոպա լիգայի խաղարկությունում տեղի ունեցան 1/16 եզրափակչի մի քանի պատասխան հանդիպումներ:
Պահպանակը նվազեցնո՞ւմ է սեքսի հաճույքը
22 Փետրվարի 2018 - 23:59
Պահպանակը հակաբեղմնավորիչ միջոց է, որը պաշտպանում է նաեւ սեռավարակներից:
ԵԼ. Լիոնը կրկին ուժեղ էր Վիլյառեալից, Նապոլին հաղթեց, բայց դուրս մնաց հետագա պայքարից
22 Փետրվարի 2018 - 23:55
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
590 կգ քաշով տղան նիհարել է 250 կիլոգրամով (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2018 - 23:51
Մեքսիկացի տղամարդը, որը հայտնի էր դարձել որպես աշխարհի ամենածանր մարդ՝ կշռելով 590 կգ, ցուցադրել է, թե ինչ տեսք ունի 250 կգ նիհարելուց հետո:

Կեղծ կուսություն կամ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին
22 Փետրվարի 2018 - 23:46
Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11465
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական