Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԼՂ կոնֆլիկտի կողմերն այնքան զենք են կուտակել, որ կիրառելու դեպքում պատերազմը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. արցախցի պաշտոնյա
24 Փետրվարի 2018 - 20:51
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը համաձայն չէ տեսակետների հետ, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է:
Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ
24 Փետրվարի 2018 - 20:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
24 Փետրվարի 2018 - 19:25
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
24 Փետրվարի 2018 - 18:13
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:
Այսօր ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն. Արթուր Բաղդասարյան
24 Փետրվարի 2018 - 17:48
Ընտրությունները չպետք է վերածվեն աճուրդի, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ արտահերթ համագումարին ասաց կուսակցության նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը:
Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
24 Փետրվարի 2018 - 17:28
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին ժամանել է Լիբանան: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Պետրոս Մանուելյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին
24 Փետրվարի 2018 - 17:25
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին երկրի Ազգային տոնի` անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ։
Վրաստանի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Մայր Աթոռում ծանոթացավ թանգարանի բազմադարյա ցուցանմուշներին
24 Փետրվարի 2018 - 17:20
Փետրվարի 24-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Էջմիածին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3788
 
Լրահոս`