Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում

30 Հունվարի 2018 - 13:49
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արսեն Թորոսյանը դիմել է Արայիկ Հարությունյանին
26 Մայիսի 2018 - 14:17
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այս մասին Արսեն Թորոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ոչ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հրաժարական տալու մասին
26 Մայիսի 2018 - 14:14
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ասաց Երեւանի քաղաքապետը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հրաժարական տալ:
Պուտինը մտադիր չէ պաշտոնավարման երրորդ ժամկետին գնալ (Տեսանյութ)
26 Մայիսի 2018 - 13:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհետևի Սահմանադրության նորմերին և մտադիր չէ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից հետո: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ
26 Մայիսի 2018 - 12:27
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
26 Մայիսի 2018 - 10:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին
25 Մայիսի 2018 - 22:45
Սփյուռքի փոխնախարար են նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
25 Մայիսի 2018 - 20:12
Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 4119
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական